Խաղից դուրս` ոչ-ոքի - 30 January 2011 - Armenian Pataphysics
Monday, 2017-02-20, 0:21 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  January 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2011 » January » 30 » Խաղից դուրս` ոչ-ոքի
2:00 AM
Խաղից դուրս` ոչ-ոքի


 

Ո'չ օրենք կաո'չ հոգի,

խաղից դուրս են ամենը,

կա ՞ մեկըոր ամոքի,

անբարեհույս մեր գենը:


Գուցե դու՞ ես այդ մեկը,

բայց լուր չունես տակավին,

ուրիշ ո՞վ կաո'չ մեկը`

անապատ է ամայի:

 

Աշխարհն իր շուրջն է դառնում,

դիցուքմարդ ես դու մի քիչ,

փակվել ես քո տակառում

խիղճդ խաղաղ ու հանգիստ:

 

Փոքրացել ես ու մտել,

խփվում ես չորս պատերիդ,

քո մեջ այդ ի՞նչ ես գտել,

այդքան ջերմ ու մտերիմ:

Ե'լէլ հերի'ք մրափես,

ո'չ խլուրդ եսո'չ հավկուր,

տե'ս թե ինչպես են լափել

շրջակայքըմաս-մաքուր:

 

Ոտատեղ իսկ չեն թողել,

որ ծնրադիր աղոթես,

ողբաս բախտը քո դժխեմ

ու աշխարհը նզովես:

 

Մնա քո մեջմիշեղվիր,

և միփորձիր ընկալվել,

ինքդ քո մեջ անթեղվիր,

կանթեղվելու չկա բեմ:

 

Ո'չ օրենք կաո'չ հոգի,

խաղից դուրս են ամենը,

ֆուտբո՞լ է սա…, դե չոքի'ր,

երբ ջարդում են ոտքերը:


Views: 313 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: