Tuesday, 2024-04-16, 8:33 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Nastradamus

Նոստրադա;ուսՏուրք Նոստրադամուսին
 
Ձկների դարաշրջանի վերջընթեր տարում և հայտնութենական երկունքի ցավերով բռնված Ջրհոսի դարաշրջանի նախասեմին պատերազմական շեփորներն ահեղ համազարկ հնչեցրին, երկնառաք գուժկանը պայթեց` տարփողելու պես ազդարարելով սկիզբն ու վախճանը խուժադուժ ժամանակաց, արշավանաց հինից, ճանապարհի ավազակաց, որդվոց սանդարամետի. երկինքը բացվեց` իր ամենակուլ երախի մեջ ներառելով մաղձանյութ թերմացքը հանկարծակի վրա հասած գիրթ ու դժպատեհ օրհասական ժամուց` զույգ անհայտներով հարյուրամյակի (XXI դար) ...
 
Վիճակը նետված է... Ողջամտության հակոտնյա դևը` պոստմոդեռն, հետինդուստրիալ հասարակության բղջախոհ, ՙպրագմատիկական՚ ուղեղը, անմեղսագիտակ ու ինքնահավան մեծամոլության չարիքի որոմը իր լայն բացված գազանային հայացքի մեջ տեսել ու արդեն իսկ ճանաչել է իր ընդոծին զոհին, առաջի արկանյալ իրը` ցանկալի ավարը և իր ողջ ներքին բնազդային մղումով, որկորով ու աղիներով, հախուռն ու անստգյուտ հափրանքով խոյանում է նրան իսպառսպուռ տիրանալու: Ախորժելին խժռելու պատրաստ անդիմադրելի մոլուցքը կռծում է հտպիտ ընչաքաղցության գալարափող որովայնը, ստոծանու տակից արտահեղվող սպունգն ու լեղին ցայտեցնելով ինքնակեղեքման զարհուր տեսլականի ուղղությամբ: Աշխարհը ցնցվում է հայտնութենական ծղրիդների մահասփյուռ երախներից արտաժայթքող թույն ու քակորի թուխպ ու ծխագոլորշուց: Արևամուտի քաղաքակրթության մեծամտության ու անսխալականության բարդույթի շաղախից հունցված թաղկացյալ ուղեղը տրաք-տրաքներ է տալիս աշխարհադղորդ, շլացուցիչ վառքի պեծպեծանքներից կուրացած: Լուսնեղջույրի առաջ կաղկանձաձայն հաչաղկոտող հռոմեական գայլը, Վատիկանի օրհնությամբ իր նախկին պաշտոնում վերահաստատյալ, այնպիսի մի սրտապատառ գլխահակությամբ է ընդառաջ վարգում իր իսկ ձեռքով լարած ծուղակին, երևութական ու աներևույթ որոգայթին, ինչպես եթե շվայտ ու զեղխ կերուխումի պահին ժանտախտը հանկարծ սրարշավի` մահվան գերանդին թափահարելով:
 
Աշխարհակալ պետությունները, մանր ու միջին երկրները, իշխանավորներն ու կուսակցությունները, կրոնավորներն ու հասարակ մահկանացուները Մեծ Անհայտին դեմ-հանդիման կանգնած, շտապում են ժամ առաջ շնորհավորելու միմյանց` նախկինում դույզն-ինչ անպատկերացնելի միությունների, համակիր ու հակընդդեմ դաշինքների կյանքի կոչմանն ի խնդիր, ցնծում ու հրճվանք են ապրում, երկրպագում բիրտ ուժի հաղթարշավը, տարփողելով ատամն ընդ ատաման պատվիրանացուն, չգիտակցելով կամ գիտակցելով, որ անհնար է գրկել անընդգրկելին, որ անհայտը չի կարելի թևատարած ընդունել, զի, իվերջովերջ, չարաբաստիկ վախճան է կանխագուշակվում` աղետաբեր հետևանքներով: Աշխարհային այս թոհուբոհի մեջ գլուխները կորցրած քաղաքագետ-ուղեղակիրների ստերջ դասակը մի կատարյալ համաղետ է պատրաստում մարդկության փայփայած տվնջյան անուրջին` ի խույզ երկրների ու քաղաքակրթությունների խաղաղ համագոյակցության քիմերային երազանքի: Քաղաքակրթությունների պայքարը եկել-հասել է մի վտանգավոր սահմանի, ուրկից անդին միայն մթնոլորտը լիցքաթափելով է հնարավոր ապահովել կյանքի հարատևումը երկիր կոչված այս խորխորատում:
 
Նեռի ծնունդը այլևս կարելի է որպես եղելություն սեպել: Տարակուսելու չէ, որ նրա հայտնության համար ամենայն ջանադրությամբ պարարտ հող էր նախապատրաստված, ուստի և չարիքի որոմը մայր հողի մեջ իր մահը գտնելով` վերստին ծնեավ ի մեռելոց: Ընդ որում` ծնողը և ծնվողը միմյանց նկատմամբ ամենասերտ պատճառակցական կապի մեջ են գտնվում` մեկ-ամբողջություն կազմելով:
 
Հայոց քրիստոնեական դարձի 1710-րդ տարում, պատերազմական գործողությունների ընթացքով պայմանավորված, Հայաստանն ինքն էլ պետք է հստակագույնս դիրքորոշվի, քանզի մենք ևս, կամա թե ակամա, ներքաշված ենք ծայր առած աշխարհավեր թոհուբոհի մեջ: Հայտնութենական այս համայնապատկերում, սակայն, մեզ համար հույսի դուռ է պատկերանում մարգարեական հաղորդումն այն մասին, թե իմաստուն մարդը կիշխի մոլորակների հեռազդեցությանը` նրանց ուղղություն տալով և միայն վերջին պահին ետ կկանգնի իր խելագար բնազդներից: Քրիստոսը կվերադառնա մարգարեաբար ասված ժամանակների վերջում` կարգ հաստատելու թնդանոթների վաճառականների մեջ, ինչպես որ նա այդ բանը ժամանակին հաստատել էր Տաճարի վաճառականների մեջ: