Friday, 2024-04-19, 2:12 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԳԵՈՊՈԼԻՏԻԿԱ, թե՞ ԲԻՈՊՈԼԻՏԻԿԱ

երկրագունդ
Գեոպոլիտիկայի ծնունդը

 
Գեոպոլիտիկա՚ հասկացությունը քաղաքագիտության մեջ առաջին անգամ ներմուծել է շվեդ քաղաքագետ, աշխարհագրագետ Ռուդոլֆ Կյելլենը /1864-1922/ դեռևս 1905 թ. կարդացած իր դասախոսությունների շարքում` ՙՆերկայիս Մեծ Տերություները՚: Կյելլենը իր խորհրդածությունների հոգևոր հայր էր համարում գերմանացի աշխրհագրագետ Ֆրիդրիխ Ռացելին /1844-1904/, ով արդեն 1897 թվականին Մյունխենում լույս էր ընծայել իր ՙՔաղաքական աշխարհագրություն՚ հիմնարար աշխատությունը: Դեռևս հեգելյան աշխարհընկալումից սերող այս ուսմունքի վերահիմնադիրները փորձ էին անում շաղկապել աշխարհագրական իրողությունները քաղաքական հանգամանքների հետ, կամ երկրորդները մակածել առաջիններից և վերլուծել երկուսի միջև առկա կապը: Ըստ Կյելլենի` Գեոպոլիտիկան ՙգիտություն է պետության` որպես աշխարհագրական օրգանիզմի կամ տարածական միավորի մասին: Որպես քաղաքական գիտություն` այն սերտորեն հետազոտում է պետական միավորումը և նպատակ է հետապնդում իր նպաստը բերելու Պետության էության ընկալմանը՚, ասվում է1905 թ. հրապարակված Stormakterna աշխատության մեջ: Իր այս սահմանման մեջ Կյելլենը վերարծարծում է գերմանական գեոպոլիտիկայի հիմնադիր հայր Ռացելի հռչակած քաղաքական աշխարհագրության հիմնադրույթները: Ըստ Ռացելի` ՙպետությունը կենդանի էակ է, որը ծնվում է, հասակ առնում, հասնում իր լիավյուն զարգացմանը, ապա դեգրադացվում է և մահանում՚: Պետությունը ապրելու կամ վերապրելու համար պետք է տարածականություն ձեռք բերի և ամրացնի իր տարածքը, ՙկենսատարածքը՚ /Lebensraum/:
 
Կյելլենի և Ռացելի հետնորդները, և առաջին հերթին նրանց բավարացի հետևորդ-ուսանող Կարլ Հաուսհոֆերը /1869-1946/, 1924 թ. հիմնեց ՙԳեոպելիտիկա ամսագիրը՚, որն արժանացավ համաշխարհային ճանաչման: Վերջինս սակայն դարձավ նացիոնալսոցիալիստական գաղափարախոսության քարոզչական օրգանը: Անցյալ դարակեսին մեծ թափով գործում էին գեոպոլիտիկայի ամերիկյան, բրիտանական, ֆրանսիական դպրոցները: Թեև երկրորդ աշխարհամարտից հետո գեոպոլիտիկ գաղափարները որոշակիորեն նահանջ ապրեցին, սակայն փաստ է, որ մինչև օրս էլ դրանք իրենց դերակատարությունն ունեն ուժային քաղաքականության հետամուտ համաշխարհային գերտերությունների սեփական ազդեցությունը մեծացնել ձգտող գործողություններում: Ավանդական գեոպոլիտիկան 20-րդ դարի երկրորդ կեսին տարրալուծվեց 4 հիմնարար գիտանքների մեջ. միջազգային հարաբերություններ, քաղաքական սոցիոլոգիա, քաղաքական աշխարհագրություն և աշխարհառազմավարություն, որոնցից յուրաքանչյուրն ունի հետազոտության իր առանձնահատուկ առարկան:
 
Գեոպոլիտիկայի վերադարձը
 
Գեոպոլիտիկան, որպես գիտական ուսմունք միառժամանակ սառեցվելուց հետո, վերստացավ իր մոտեցումների օրինականությունը 1970-ականներին ծագած տարբեր հակամարտություների հետևանքով: Աշխարհագետ Իվ Լակոստը իր աշխատություններում նոր կենդանություն է հաղորդում ռազմավարական նպատակներ հետապնդող տարբեր մեծ տերությունների քաղաքական, ռազմական, ֆինանսական և տնտեսական շահերով պայմանավորված քարտեզագիտական և աշխարհագրական գիտելիքների կուտակմանը: Նա լույս է ընծայում ՙՀերոդոտոս հանդեսը՚, որը բացառապես զբաղվում էր ռազմավարական և աշխարհաքաղաքական խնդիրների ուսումնասիրությամբ: Իվ Լակոստը նորահայտ աշխարհաքաղաքականությունը սահմանում է որպես ՙքաղաքականության և տարածքի միջև փոխգործողությունների, փոխներթափանցումների, թշնամությունների կամ լարվածությունների մասին ուսումնասիրություն, որոնք իրենց ծագում կամ զարգացումն են գտնում տարածության վրա՚: Ներկա փուլում համաշխարհայնացման ընթացքը հնարավոր է, որ կընդդիմանա և կսահմանափակի աշխարհաքաղաքական նոր մոտեցումների օրինականությունը:
 
ԲԻՈՊՈԼԻՏԻԿԱՅԻ հակադարձումը
 
Սակայն թերևս վաղաժամ է այս մասին դատողություններ անել: Այսօր գեոպոլիտիկան կարելի է սահմանել որպես առանձին պետությունների ու պետությունների խմբերի միջև գոյավորված, այլև հաստատագրված փոխհարաբերությունների կամ խաղի կանոնների մի համախումբ, որ օբյեկտիվության ուժ է հաղորդում առկա փոխկախվածությունների մակարդակին: Պետությունների միջև և պետությունների ներսում փոխկապակցությունների սուբյեկտիվ երեսը կարելի է բնորոշել մեկ այլ օտարամուտ, բայց նույնքան գեղեցկահունչ եզրաբառով, այն է` ԲԻՈՊՈԼԻՏԻԿԱ` կենսաքաղաքականություն, որի որոշարկիչներն են հանդիսանում տվյալ պետությունում ձևավորված քաղաքական ընտրանին` գումարած նրա առանձնյակների հոգե‎ֆիզիկական հատկությունները, նկատի ունենք ինչպես ‎ֆիզիկաքիմիական, այնպես էլ` հոգեմտավոր տեսակի: Սրա ուսումնասիրության առարկան է հանդիսանում մարդու և մարդու միջև դարավոր մշակված փոխհարաբերությունների բազմիցս ծեծված նյութը` որպես իր տեսակի հանդեպ իշխանություն (քաղաքական, տնտեսական, բարոյահոգեբանական) բանեցնելու հակված ոխակալության դրսևորում, որ պարտադրողականության ուժով ածանցվում է սեփական վերջավորության գիտակցության բարդույթից, տեղ չթողնելով մարդու կոչման համար մղվող օրավուր անգոսնող մրցավազքին: