Tuesday, 2024-04-23, 4:39 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՀՆԱԽՈՍԱԿԱՆՔ

Աշոտ Ալեքսանյան


ԱԼԵՔՍԱՆ ՀԱԿՈԲՅԱՆԻ ՀԱՅ ԷԹՆՈՍԻ ԿԱԶՄԱՎՈՐՄԱՆ ԺԱՄԱՆԱԿԸ ԵՎ ՊԱՏՄԱ-ՄՇԱԿՈՒԹԱՅԻՆ ԱՌԱՆՁՆԱՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ  ԲԱՆԱԽՈՍՈՒԹՅԱՆ ԱՌԹԻՎ

Ուշիուշով ընթերցեցի մեր բազմավաստակ ու արգասավոր պատմաբան Ալեքսան Հակոբյանի digilib.am-ում զետեղված Հայ ժողովրդի ծագմանը նվիրված նորահայտ աշխատության 50 էջանոց համառոտագրությունը, որ է՝ Բիայնական պետության բարենպաստ և օրհնված գրկում, վերջինիս առանձին գործառամարզերում /արեալ/ ցաք ու ցրիվ գոյող նախահայախոս էթնոսի ամպհովանու ներքո այլազան էթնիկական խմբերի էթնոհամախմբման, էթնոձուլախառնման (էթնոմիքսացիայի) տեսությունը: Անկեղծորեն հիացած եմ Ալեքսան Հակոբյանի խորագիտությամբ, գիտական անաչառությամբ և էթնոհամախմբիչ բարեխղճությամբ, այլև էթնոմարդկային խիզախությամբ, մա՛նավանդ հեղինակի այն ակնառու հայապնդիչ մղումի և „կանխակալ տրամադրվածության" համար, որով նա, ըստ էության, փաստում է հայերիս, մասնավորապես նախահայոց լեզվի բնիկության կանխավարկածը՝ ի հեճուկս Հայկազունիների տոհմածառի ավանդական /չամչյանա-ալիշանական/ ժամանակագրական ընդգրկման սղման՝ ըստ իս մի ամբողջ Հայկյան շրջանի չափով, այն է՝ շուրջ 1460 տարով (2492 - 1460 = մթա 1032թ.):

Ընդսմին, չվիճարկելով աշխատությունում քննարկվող պատմական փաստերին և անցքերին տրված գնահատականների համախումբը, ընդունենք որ դրանք հիմնականում ողջամիտ են և գիտականորեն արժանահավատ: Եվ սակայն ստացվում է, որ թեև մենք փոքր ենք եղել ածու և թվով հույժ նվազ, բայցևայնպես մեզ շրջապատող, մեր կողքին ու մեր մեջ ապրող ազգերին, ո՛չ հայախոս բիայնական պետության սահմաններում, „նախահայախոս ցեղերս" պարտադրել ենք հայոց լեզուն և հայկական տոհմիկ ինքնագիտակցությունը (անսալով հայոց լեզվի տարածական սահմանները ընդարձակելու և գրավյալ կամ ազատագրված տարածքների տեղաբնիկներին հայոց լեզուն սերտել տալու մասին Արամ նահապետի բանավոր հանձնարարականներին): Պարզվում է նաև, որ Բարձր Հայքում ունենալով մեր գլխավոր պաշտամունքային մեհյանները (ի մասնավորի՝ Ահուրամազդա-Արամազդի /իմա՛ «Տէր ի­մաս­տուն»/ = ԵՒՐԻ  ՄԱՍՏ՝ euri mast), մարերի հետ դարձանք զրադաշտական, կործանեցինք Ասորեստանը ու անմիջապես էլ հպատակվեցինք Մարդերի ռազմատենչ ցեղից սերող Աքեմենյան Դարեհին՝ չարագուշակ 13-րդ սատրապության կազմում և այլն և այլն:

            Կարճ՝ մութ են հայ ժողովրդի ծագումնաբանական ակունքները:

Ինչպես ասվում է աշխատության մեջ, հայ էթնոսի կազմավորմանը մասնակցած Հայկական բարձրավանդակի խառնիճաղանջ էթնոմիավորները /փաստացիորեն սեմ-քամ-հաբեթական ցեղախմբերի գրեթե ամբողջական կազմը և մի բան էլ ավելի/, պահպանելով իրենց „հոգևոր-նյութական մշակութային առանձնահատկությունները",  յուրացնում են նախահայոց հնդեվրոպական լեզուն /խուռռո-բիայներենի բաղաձայնական համակարգով հարստացված/ և նախահայոց էթնիկ գիտակցությունը (?) և շարունակում են ցօրս շատ թե քիչ միասնական համատեղ կյանք վարել: Հստակ չէ, թե ո՞ր արժեհամակարգի շրջանակներում:

Հետևաբար ես՝ որպես սույն տեսության փոքրիշատէ հավատավորը, հանդիսավորապես հայտարարում եմ.

Ես հայախոս, հայոց էթնիկ գիտակցությամբ օժտված հայ եմ՝ իմ հոգևոր-նյութական մշակութային առանձնահատկություններով հանդերձ. հայ եմ և շումեր, հայ եմ և աքքադացի, էլամացի, ամորիացի, քանանացի, փղշտացի, փյունիկեցի, հիքսոս, թոխարացի, հուրի, խեթ, լուվիացի, բիա(յնա)ցի, կիմմերա-սկյութ, փռյուգացի մուշկ, պարսիկ-պարթև, աքայացի հույն, կասկ ու պելասգ, բասկ ու էտրուսկ, հայ՝ այլմոլորակային Էնկի-Հայայի ցեղից … Թող ներեն բոլոր այն էթնիկ խմբերը, որոնց անուններն այստեղ չնշվեցին: Դե բա իհարկե, այսքան մեռած ազգեր մի էթնոս իր մեջ համախմբած, ձուլախառնած ունենա, այդ աստիճան բազմաբարդ ու իրարամերժ „հոգևոր-նյութական մշակութային առանձնահատկություններով" հանդերձ, էլ ինչպե՞ս կարող է մեկ-միասնական քաղաքակրթական միավոր իրենից ներկայացնել ու դեռ բոլորին հասկանալի միասնական քաղաքականություն վարել: Չէ՞ որ ոմանց մեջ կարող են ժամանակ առ ժամանակ արթնանալ նրանց մեջ թմրած „հոգևոր-նյութական մշակութային առանձնահատկությունները":