Armenian Pataphysics - Ա.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՐԿԵՐ
Tuesday, 2017-03-28, 1:31 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2017  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Ա.ԱԼԵՔՍԱՆՅԱՆ ԵՐԿԵՐ

Աշոտ1111Աշոտ Ալեքսանեան

Ծնուել է 1961թ. դեկտեմբերի 24-ին, Երեւանում։ 

Աւարտել է ԵՊՀ բանասիրական ֆակուլտետը եւ ՀԽՍՀ Գիտութիւնների Ակադեմիայի Մանուկ Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտի ասպիրանտուրան։ Աշխատել է Մ. Աբեղեանի անուան գրականութեան ինստիտուտում, <Նաիրի> հրատարակչութիւնում որպէս թարգմանական գրականութեան բաժնի վարիչ։ 

1992-ին Եղել է Ե. Չարենցի անուան գրականութեան եւ արուեստի պետական թանգարանի տնօրէն: 
1993թ.-ից անցել է դիւանագիտական գործունէութեան եւ առ այսօր աշխատում է ՀՀ արտաքին գործերի նախարարութիւնում։ 

Հեղինակ է գրականագիտական աշխատանքների՝ նուիրուած հայ միջնադարեան, նոր եւ նորագոյն շրջանի գրականութեան խնդիրներին, ինչպէս նաեւ արտասահմանեան մի շարք գրողների եւ եւրոպական գրականութեան խնդիրների մասին ուսումնասիրութիւնների, յօդուածների, գրախօսականների։ 

Թարգմանել եւ առանձին գրքերով կամ ընտրանիի սկզբունքով մամուլում հրապարակել է գերմանա-աւստրիական եւ ֆրանսիական մի շարք հեղինակների ստեղծագործութիւններից (Ֆ. Շիլլէր, Է. Մեօրիկէ, Գ. Թրակլ, Հ. ֆօն Հոֆմաննսթալ, Հ. Բրոխ, Ֆ. Վերֆել, Բ. Բրեխտ, Գ. Բենն, Մ. Ռոնցոնի, Ա. Ռեմբոյ, Շ.Բոդլեր, Ա. Սամեն, Պ. Վալերի, Ա. Քամիւ, Ս.-Ժ. Պերս, Ժ. Կոկտոյ եւ այլք)։ 

Հանրապետական մամուլում հանդէս է եկել հրապարակախօսական յօդուածներով, էսսեներով, արձակ եւ չափածոյ ստեղծագործութիւններով։

ԵՐԿԵՐ

1. Հայ միջնադարեան նամակը (4-14-րդ դդ), Եր., Նաիրի, 1997:
2. Պատաֆիզիկայ, <Բորիս Վիան> էսսեներ, քերթուածներ, թարգմանութիւններ, Եր., Նաիրի, 2009:
3. Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը, ի խոյզ նորագոյն գեղագիտութեան, Եր., Վան Արեան հրատարակութիւն, 2009:

ԹԱՐԳՄԱՆՈՒԹԻՒՆՆԵՐ

4. Հերման Հեսսէ, Ներսը եւ դուրսը, պատմուածքներ, Եր., 1991։
5. Բորիս Վիան, Օրերի փրփուրը, վէպ, Եր.,1992։
6. Միշել դը Նոստրադամուս, Երրորդ աշխարհամարտը եւ Հայաստանը, Եր.,1992։
7. Ռոբերտ Մուզիլ, Երեք կին, նովելներ եւ էսսեներ, Եր.,1994։
8. Շտեֆան Գէորգէ, Նոր Արքայութիւն, ընտրանի, Եր., 1997։
9. Ռայներ Մարիայ Ռիլկէ, Վարդի հոգին, ընտրանի, Եր., 1998։
10. Միխաելայ Ռոնցոնի, Bedford Drive 610 / I am an American, Դրամա, Եր. 2003:
11. Ռոբերտ Մուզիլ, Մարդն առանց յատկութիւնների (հատուածներ վէպից), Եր. 2003:
12. Ռոբերտ Մուզիլ, Ճշգրտութիւն եւ հոգի, երկերի ժողովածու, Եր., 2004։
13. Բորիս Վիան, Պատաֆիզիկայ, էսսեներ եւ բանաստեղծութիւններ, Եր., 2004։
14. Հերման Հեսսէ, Դէմիան, Սիդհարթայ, Քլինգզօրի վերջին ամառը, մանրավէպեր, Եր., 2004։
15. Ռոբերտ Մուզիլ, Դպրոցահասակ Թյորլեսի հոգեխռովքը, վեպ, Եր., 2010:
16. Հռենոսեան Քնար, Ծաղկաքաղ ֆրանս-գերմանական քերթութեան, Եր., 2010: