Բորիս Վիան - My files - File Catalog - Armenian Pataphysics
Tuesday, 2017-03-28, 1:29 AM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

Բորիս Վիան
2010-11-05, 8:34 PM
ԲՈՐԻՍ ՎԻԱՆ
1920-1959

ՍԱՂՄՈՍԵՐԳ

Նա ով ինքնիշխան թագավորում է երկինքներում
Նա պահում է ողջ աշխարհն իր ձեռքերում
Ծովն ու հողը, մոլախոտն ու հասկերը ոսկեհուռ
Եղեգներ են դրանք նրա ձեռքերում

 
Նա պահում է նորածին մանկանը իր ձեռքերում 
Նա պահում է նորաբաց արշալույսն իր ձեռքերում
Նա պահում է չարն ու բարին, պահում է իր ձեռքերում
Թռչուններ են դրանք նրա ձեռքերում

Նա պահում է և հորը քո, քո եղբորն իր ձեռքերում
Նա պահում է ձարխոտերն ու վարդերն իր ձեռքերում
Նա պահում է հավամրգին, մեղուներն իր ձեռքերում
Իլիկներ են դրանք նրա ձեռքերում

Նա պահում է փոթորիկներն ու քամին իր ձեռքերում
Նա պահում է մոլեգնությունն ու կտղանքն իր ձեռքերում
Նա պահում է իմաստունին, անգետին իր ձեռքերում
Գառնուկներ են դրանք նրա ձեռքերում

Նա ով ինքնիշխան թագավորում է երկինքներում
Նա պահում է ողջ տիեզերքն իր ձեռքերում
Մենք որ ապրում ենք այստեղ` մենք էլ ենք իր ձեռքերում
Փոշեհատիկ ենք մենք նրա ձեռքերում

 

ԹԵ ԱՐՑՈՒՆՔԻ ԱՆՁՐԵՎ ՏԵՂԱՐ

Թե արցունքի անձրև տեղար
Երբ որ սերն է մահանում
Թե արցունքի անձրև տեղար
Երբ սրտերն են ծանրանում

Երկրի վրա համատարած
Քառասուն օր ու գիշեր
Արտասուքը դառնահառաչ
Կխորտակեր բուրգու շեն

Թե արցունքի անձրև տեղար
Երբ մանկիկն է մահանում
Թե արցունքի անձրև տեղար
Երբ չարքերն են ծիծաղում

Երկրի վրա համատարած
Արտասվաթոր դառնաղի
Ալիքներում գորշ ու սառած
Անցյալը վեր կհառնի

Թե արցունքի անձրև տեղա
Երբ պարզ սրտերն են զարկվում
Թե արցունքի անձրև տեղա
Երբ պատի տակ են սատկում

Երկրի վրա համատարած
Ջրհեղեղը կարշավի
Արտասուքից դառնահառաչ
Մեղավոր ու արդարի

Թե արցունքի անձրև տեղար
Երբ որ մահվան գերանդին
Լայն թևերն իր խաչաձևած
Տեսարանը խորտակի

Երկրի վրա համատարած
Էլ չի լինի ոչ մի շունչ
Սոսկ արտասուք դառնահառաչ
Ճակատագրի անմռունչ:
 
ԱՊՐԵԼՈՒ ԺԱՄԱՆԱԿԸ

Նա բլրակից ներքև ցատկեց
Ցած գլորեց քարեր ու ճյուղ
Վերևներում` չորս պատի մեջ
Ծովահարսն էր երգում տխուր

Ծառ ու ծաղկի բույրն էր ըմպում
Մարմնով շնչում` որպես հնոց
Լույսն էր նրան ուղի հարթում
Ցնցում նրա ստվերն ամպոտ

Ինձ ժամանակ երանի տան
Ասաց` ցատկեց խոտերի մեջ
Պոկեց երկու տերև դեղնած
Հյութով առլի ու արևկեզ

Կապույտ արճիճն էր ճայթճայթում
Բոցերով չոր ու կարճահերթ
Ինձ ժամանակ երանի տան
Ու գետափին իջևանեց

Դեմքն իր սուզեց ջրում ծանծաղ
Ուրախ խնդաց խմեց-խմեց
Ինձ ժամանակ երանի տան
Ասելուն պես` ծլկել ուզեց

Ինձ ժամանակ երանի տան
Մի տաք մեղու պղնձաձույլ
Ափամերձին շանթեց նրան
Խառնվեցին ջուր ու արյուն

Նա ժամանակ ուներ ուներ տեսնելու
Ժամանակ` այն լուրթ առվակից խմելու
Ժամանակ` իր շուրթերին մոտ բերելու
Արևակեզ տերևները այն երկու

Կար ժամանակ` մարդասպանին ժպտալու
Եվ ժամանակ` դիմացի ափ հասնելու
Եվ ժամանակ` դեպի կինն իր վազելու
Ուներ ուներ նա ժամանակ ապրելու:
 
 

 
Category: My files | Added by: Chateau
Views: 340 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: