Wednesday, 2017-07-26, 11:28 PM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

Աշոտ Ալեքսանյան
2010-11-08, 8:03 PM
ԿՅԱՆՔ ՈՉ ԻՄԱՑՅԱԼ


Ընկերոջս` Գրիգոր Հակոբյանի հավերժական հիշատակին


Հանդիպահայաց քերծերի միջև               
համորեն ձգվող մի տարածություն,
սկիզբ ու վախճան իրար շաղկապող
համընդհատական ընթացք ու տևում:

Զուգաշխարհների միջև դիմադարձ
կախակայված ես որպես հայեցում,
թափառ հայացքդ անհայտին հառած`
հառաջանում ես քայլքով անրջուն:

Անէությունից ծնունդ առնելով`
բռնում ես ուղին երևութական,
անրջապատիր լուռ սահանկումով
հաղթահարում ես և’ փոս և’ փապար:

Օդաճոճումներ շրջանասփյուռ,
անինքնավստահ նախածին քայլեր,
դու ճաշակում ես խինդ ու դառնություն
ինքնաբավ նյութիդ շինվածքին վայել:

Զույգ անհայտների միջև հարատև`
քամածեծ արվող մազե կամրջակ,
որ վիճակված ես քայլ առ քայլ անցնել`
գայթելով մեկ աջ ու մեկ էլ ահյակ:

Սրտի թակոցից մինչև վերջնազարկ`
հաշված օրերի թվաբանություն,
սրտամկանի կծկումից մինչև
վերջնաթալկացում ձգվող ճանապարհ:

Ձույլ ժամանակի սռնուն բաղհյուսված 
գալարախռիվ եթերամալուխ,
որ շրջադարձին լույսի տվնջյան
դարպասում է մեզ առավոտ կանուխ:

Օդաճոճումներ հավերժանհաստատ
լկամասարքի բանուկ սնարին,
բևեռախույզի հոգս ու երկմտանք`
սահմանն հատելու կեսճանապարհին:

Ինքնահաստատման ծեքծեքուն ցույցեր`
բազմած թևերին ինքնախոշտանգման,
անդնդախարիսխ հիմք ու ապավեն,
բևեկնախեժով զմռսված տապան:

Կենաց տվիչի վեցնօրյա տքնանքն
ի դերև հանող մեծամոլություն,
անցողիկության սնարին տպված
կատարելատիպ ապականացու: 

Այս ու այստեղի և այժմի միջև
լուռ տարուբերվող ինքնաշարժ մի կետ,
որ շատ նման է սողքին մրջնաձև, 
թե փորձես ողջը վերևից դիտել:

Այս ու այսքանի միջև սակարկող,
բայց հավելյալից չխորշող բնավ,
որ նշմարելով այնտեղն ու հետոն`
ջարդուփշուր է լինում ընդունայն: 

Կիսականգառներ` ճամփեքին թափուր,
հանգրվանախույս ժրաջան ընթացք,
խորափոսերում ծվարած արբունք,
և մարդահասակ խութեր համերամ:

Անդուլ հոգսերից ու բնազդային
բռնկումներից հյուսկեն անդրաշխարհ,
մանր կրքերի ու հաճույքների
տիրապետություն` ամենապատկառ:

***
Ա’րդ, մե’նք որ չնչին կետեր ենք անոսր, 
այլև բեկ-բեկ,
ընթանում ենք մեր կենաց ուղեծրով` 
մերկ ու գլխահակ,
մինչև որ հանկարծ գահավիժում ենք` 
զարմացքով անկեղծ,
մեր առաջ բացվող խորափոսի մեջ` 
ձույլ ու դժնդակ:

Category: My files | Added by: Chateau
Views: 512 | Downloads: 0 | Comments: 30 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: