2:00 AM Խաղից դուրս` ոչ-ոքի | ||
Ո'չ օրենք կա, ո'չ հոգի, խաղից դուրս են ամենը, կա ՞ մեկը, որ ամոքի, անբարեհույս մեր գենը: Գուցե դու՞ ես այդ մեկը, բայց լուր չունես տակավին, ուրիշ ո՞վ կա, ո'չ մեկը` անապատ է ամայի: Աշխարհն իր շուրջն է դառնում, դիցուք` մարդ ես դու մի քիչ, փակվել ես քո տակառում խիղճդ խաղաղ ու հանգիստ: Փոքրացել ես ու մտել, խփվում ես չորս պատերիդ, քո մեջ այդ ի՞նչ ես գտել, այդքան ջերմ ու մտերիմ: Ե'լ, էլ հերի'ք մրափես, ո'չ խլուրդ ես, ո'չ հավկուր, տե'ս թե ինչպես են լափել շրջակայքը` մաս-մաքուր: Ոտատեղ իսկ չեն թողել, որ ծնրադիր աղոթես, ողբաս բախտը քո դժխեմ ու աշխարհը նզովես: Մնա քո մեջ, մի' շեղվիր, և մի' փորձիր ընկալվել, ինքդ քո մեջ անթեղվի’ր, կանթեղվելու չկա բեմ: Ո'չ օրենք կա, ո'չ հոգի, խաղից դուրս են ամենը, ֆուտբո՞լ է սա…, դե չոքի'ր, երբ ջարդում են ոտքերը: | ||
|
Total comments: 0 | |