Friday, 2024-04-19, 11:18 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԲԱՆԱՏՈՂԵՐ

Սկիզբ եւ վերջ

Լույսի թույլ մի ծվեն
պոկվեց մութ գիշերվա
սեւասքեմ խորքից
ու ծալպատիկ չոքեց
կրակներում առկայծ
մոխրաթավալ գորգին:

Օրը բացվեց` իր հետ
բերելով թույլ մի հույս,
թե կապրվի դեռ այն,
սակայն կեսօր չեղած
պարպվեց-մարեց-ցնդեց,
անէացավ հանկարծ:

Օրն ավարտվեց, հանգավ
եւ վերստին չնչին,
աննշան հասույթով,
ես մնացի մենակ
մութուլույսի մեջ պաղ`
կարկամած ու անզոր:

Երկնակամարն անտակ
փուլ եկավ իմ առաջ,
լցվեց աչքերիս մեջ,
ես ապրում եմ, գիտե'մ,
օրերին այս դաժան
մի օր կիջնի մի վերջ:

Մահն հետևանք է մեր կենսաձևի
 
Վերնագիր-բանատողը քաղագրություն է
Ռ. Մուզիլի <ԹՅՈՐԼԵՍ>ից

Մահն հետևանք է մեր կենսաձևի,
մեր ապրումների կիսատ-պռատ,
մեր մեջ ընկլուզված ցաքուցրիվ
խոհերի` անսկիզբ ու անավարտ,
 

նրանք չեն հոսում հանդարտ ու լուռ,
ինչպես հորձանքը խաղաղավետ,
այլ ցած են ընկնում ու տապալվում
մեր մեջ` խմբովի, այլև մեկ-մեկ,


մեր մեջ են ընկնում քարերի պես,
երկնքից թափվող ասուպների,
ճեղքելով անձուկ անցքերը սև
և մթագնելով միտք ու հոգի:

 
Մահն հետևանք է մեր կենսաձևի,
մեր ապրումների կիսատ-պռատ,
մեր մեջ ընկլուզված ցաքուցրիվ
խոհերի` անսկիզբ ու անավարտ:
 
Փարիզ, 21.11.2010