ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԵՐԿԵՐԻ ՀԱՅԵՐԵՆ ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ ԱՌԱՆՁԻՆ ԳՐՔԵՐՈՎ
ԵՐԵՔ ԿԻՆ
(պատմվածքներ և էսսեներ)
Երեւան, Նաիրի 1994 |
ՃՇԳՐՏՈՒԹՅՈՒՆ ԵՎ ՀՈԳԻ (երկերի ժողովածու) Երեւան, Նաիրի 2004
|
ՄԱՐԴՆ ԱՌԱՆՑ ՀԱՏԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԻ (հատվածներ վեպից) Երեւան, Արտասահմանյան գրականություն 2004 |
ԴՊՐՈՑԱՀԱՍԱԿ ԹՅՈՐԼԵՍԻ
ՀՈԳԵԽՌՈՎՔԸ (վեպ) Երեւան,
Գրական հայրենիք/Հայաստան 2010
ՄԵՆԱԳՐՈՒԹՅՈՒՆ ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼԻ ԿՅԱՆՔԻ ԵՎ ՍՏԵՂԾԱԳՈՐԾՈՒԹՅԱՆ ՎԵՐԱԲԵՐՅԱԼ
Աշոտ Ալեքսանյան
Ռոբերտ Մուզիլի գրական-փիլիսոփայական հայեցակարգը.
ի խույզ նորագույն գեղագիտության
Երեւան,
Վան Արյան հրատարակչություն,
2009 թ.
Հոգի
Այս բառը ծառայում է միայն անիրական հաղորդումների ոլորտին: Մարդս խոսում է այն ժամերին, երբ նա չի ապրում: Հենց որ մենք խոսում ենք, դռները փակվում են: Բազմության լռությունը անբացատրելի կշիռ ունի: Մարդիկ իրար գլուխ են հավաքվում միայն... խոսելու համար:
Ասել է, թե` բանախոհության նրբանուրբ մակույկը, որի մեջ նստած` մենք դեպի իռացիոնալն ենք թիավարում: Իսկական ճշմարտությունը երկու մարդու միջև չի կարող արտահայտվել: Յուրաքանչյուր գործադրած ճիգ կամ լարում խոչընդոտում է դրան: Հոգիները միավորվում են, երբ շրթունքներն են բաժանվում իրարից:
Կյանքում ամեն ինչ ընթանում է կանխավ համաձայնության կայացման ոգով, որի մասին երբեք չեն խոսում: (Դրանք այն մարդիկ են, որոնց կյանքը ամեն վայրկյան ներկա է` նրանց շուրջառած):
Ռ. Մուզիլ - փոխադրություն Մորիս Մետեռլինկից