Friday, 2024-03-29, 12:29 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ՊԱՏՄԱԿԱՆՔ

Վարկած առ այն, որ Հին աշխարհի պատմության շուրջ 1500-ամյա մի շրջան կրկնվում է

            Հին աշխարհի պատմության ուշիուշով ուսումնասիրությունը վկայում է, որ բուն Հայկյան շրջանը, իր 1460-ամյա շրջափուլերով, պետք է որ սկզբնավորված լինի ոչ թե մթա 2492 թվականին, ինչպես պեղել-հանել է Ղևոնդ Ալիշանը, այլ մեկ շրջափուլ պակաս՝ մոտավորապես մթա 1032 թվականին: Ենթադրաբար, այս նույն տարին էլ տեղի է ունեցալ Հայկի և Բել-Նեբրովթի պատերազմը: Ելնելով այս հեռահաշվարկից՝ հայկազուն Արամն էլ լավագույնս տեղավորվում է մթա 9-րդ դարի մատույցներում՝ զբաղեցնելով բիայնական Արամէ Ա-ի /Սարգոն Ա-ի/ տեղը:

Այսպիսով, մեր պնդումն է, որ հին աշխարհի պատմության շուրջ 1500-ամյա /գուցե 1460-ամյա/ մի շրջան կրկնվում է կամ նույն երևույթները գրեթե նույնությամբ երկու անգամ են վկայված կամ վերապատմված: Ըստ մեր այս վարկածի՝ մեզ հայտնի հնագույն քաղաքակրթությունների բուն սկզբնավորումը պետք է հաշվարկել ոչ թե մթա 36-րդ դարից, այլ մթա 21-րդ դարից: Շումերը, Աքքադը, Եգիպտոսը և այլն, ունեն իրենց պատմական կրկնակները ի դեմս Քաղդեայի, Ասորիքի և միկենյան Հունաստանի: Բոլոր այն աշխարհաքաղաքական իրադարձությունները, որ ենթադրվում է, թե տեղի են ունեցել մթա 36-35 և հաջորդական դարերում, հարկավոր է շուրջ 1500 տարով հետ բերել դեպի մթա 21-20-րդ դարեր և այդպես շարունակ և ամեն ինչ կընկնի իր տեղը:

Այսպես, հնագիտությունն հաստատում է, որ շումերները գիրը և աստվածային գիտելիքը փոխանցեցին Եգիպտոս 3-4-րդ հազարամյակների սահմանին: Նույնը պատմվում է նաև նույն Հարավային Միջագետքից/Բաբելոնից սերող քաղդեացիների մասին, որոնք նույն գործողությունը կատարեցին Հունաստանի ուղղությամբ, միայն թե շուրջ 1500 տարի ավելի ուշ: Ուշագրավ է, որ այս քաղդեացի կոչված „մարդկության պատմությանը հայտնի" ամենաուսյալ ժողովուրդը իրենից հետո որևէ մշակութային ժառանգություն չի թողել, ո՛չ քարակոփ արձանագրություններ, ո՛չ խեցեգործության նմուշներ և ո՛չ իսկ պատերազմական անցուդարձի մասին պատմող դաշնագրեր: Ասել է, թե այդ քաղդեացի կոչվածները նույն շումերներն են, միայն թե պատմության թատերաբեմում 1500 տարի ավելի վաղ գործած: Մինչև 1868 թվականը, երբ Ժյուլ Օպպերտը ստեղծեց շումերներ տերմինը, հետազոտողները նրանց անվանում էին նախաքաղդեացիներ, որոնք այսօր հայտնի են շումեր անվանմամբ և այդ նախաքաղդեացիներից մնացած մշակութային արժեքներն էլ այսօր ներկայացվում են իբրև շումերական մշակութային փաստեր: Ավելին, Աքքադն ու Ասորիքը նույն ուղղություններով, նույնածավալ պատերազմներ են մղել շրջակա տարածքների բնակչության, էթնիկ կազմավորումների դեմ և դարձյալ շուրջ 1500-ամյա ժամանակային միջակայքով: Ասվածաշնչյան Աբրահամը, ծնունդով Հայոց Միջագետքին հարող Խառան ավանից, ոչ թե 21-ից 19-րդ դարերի միջակայքում պետք է գործած լինի /մասնավորապես Համմուրաբիի կամ նրա հետ նույնականացվող սուրբ Գրոց Ամռաֆելի ժամանակներում/, այլ ընդամենը մթա 7-6-րդ դարերում, եթե, իհարկե, պատմական այդ կերպարը ընդհանրապես գոյություն է ունեցել:

Ուշագրավն այն է, որ այդ նորահայտ շումերները, աքքադացիք ու բաբելացիք ներառվեցին աստվածաշնչյան ժամանակագրական համակարգի մեջ (ըստ որի Աբրահամի ծնունդը համարվում էր մթա 2100 թվականին), իսկ քաղդեացիները, ասորիներն ու վաղնջահույները՝ դասական հունական համակարգի: Այստեղից էլ շուրջ 1500-ամյա ժամանակախախտության երևույթը: Հետևաբար գլխավոր խնդիրը այս երկու ժամանակագրական համակարգերի վերահամաժամանակեցումն է, սինխրոնիզացիան, ելնելով այն հանգամանքից, որ դասական հունականի համեմատությամբ աստվածաշնչյան ժամանակագրական համակարգը դեպքերն ու դեմքերը շուրջ 1500 տարով ավելի ետ է տանում: Ժամանակագրական այս 1500-ամյա ճեղքվածքը առաջացավ այն պատճառով, որ մթա 21-րդ դարով թվագրված աստվածաշնչյան Աբրահամը և Նեբրովթը ի վերջո հավասարեցվեցին մթա 8-րդ դարի հերոդոտոսյան Նինոսի, հայերիս պարագայում՝ վերջինիս ժամանակակիցը ներկայացվող խորենացիական Արա գեղեցիկի հետ: Այսպիսով, Հերոդոտոսի պատմության մեջ ներկայացված ժամանակագրական ընդգրկումները Աստվածաշնչում մոտավորապես երիցս ընդարձակված են, ուռճացված: Շուրջ 500 տարի ընդգրկող պատմական անցքերը ընդարձակված և վերաբաշխված են 1500-ամյա հետնահաշվարկային կտրվածքով, 1000-ը՝ 3000-ի:

 

Ապացույց՝ ըստ հույն պատմագիրների

 

Մթա. 5-րդ դարում ապրած Պատմության հայրը՝ Հերոդոտոսը, վկայում է, որ մարդկության առաջին հզորագույն տերությունը եղել է Ասորեստանը, որը, իբրև բարձր մշակույթի երկիր, առաջ է եկել ո՛չ ավելի շուտ քան մթա 1150 թվականին. "Ասորիները իրենց տիրապետությունը հաստատեցին վերին Ասիայի վրա 520 տարի" (Հերոդոտոս, I: 95): Պատմական զարգացումների մի անորոշ շրջանից և զավթողական արշավանքներից հետո՝ շուրջ 750 թվականին, Նինոս թագավորը դարձավ ասորական բոլոր տիրակալներից ամենահռչակավորն ու հզորագույնը (Հերոդոտոս, I: 7): Ըստ Դիոդորոս Սիկիլիացու /մթա 1 դար/ Նինոսը զավթեց Քաղդեան /Հարավային Միջագետք-Բաբելոն/, Հայաստանը և Մարաստանը (II: lff.): Այնուհետև նա իրեն հպատակեցրեց Կապադովկիան և Ասիան և իր տերությունը ընդարձակեց մինչև Բակտրիայի սահմանները:

Շուրջ 630 թվականին, Նինոսից հետո Ասորական կայսրության թուլացման արդյունքում, մարերը, համագործակցությամբ իրենց պարսիկ եղբայրների, "սկսեցին իրենց ենթարկեցնել ողջ Ասիան՝ իրար հետևից հպատակեցնելով բոլոր ժողովուրդներին" (Հերոդոտոս, I: 102): Միաժամանակ նրանք առաջին փորձը ձեռնարկեցին զավթելու Ասորեստանը: Նրանց արքա Ֆրաորտեսը, "հարձակվեց ասորիների վրա և հատկապես նրանց, ովքեր պատսպարված էին Նինվեում:  Այդ ասորիները նախկինում իշխում էին ողջ Ասիային, բայց այժմ միանգամայն մեկուսացած էին, քանի որ նրանց բոլոր դաշնակիցները լքել էին նրանց: Բայց միևնույն է  նրանք դեռևս շատ հզոր էին, և երբ ֆրաորտեսը հարձակվեց նրանց վրա, նա սպանվեց, թագավորելով 22 տարի, և իր բանակի մեծ մասը կոտորվեց (Հերոդոտոս, I: 102): "Մի երկու տասնամյակ էլ պահանջվեց մարերից, մինչև որ նրանց հաջողվեց խորտակել Ասորեստանը: Շուրջ 610 թվականին, իրենց արքա Կիաքսարեսի օրոք, նրանք վերջապես հպատակեցրին ասորիներին, բացառությամբ Բաբելոնի շրջանի" (Հերոդոտոս, I: 106): Բաբելոնը վերագրավվել էր քաղդեացիների կողմից, որոնց հետ էլ մարերը բաժանեցին Նինոսի կայսրության մնացորդները: Քանի որ Եգիպտոսը, Կիլիկիան և Քաղդեան չընկան մարերի ձեռքը, ովքեր իրենց արիացիներ էին կոչում, հետևաբար նրանց հզորությունը համեմատելի չէր Նինոսի հետ: Ինչևէ, այս առաջին հնդ-արիական կայսրությունը իր ժամանակի անառարկելի հզորագույն տերությունն էր: Սակայն մարդկության պատմության մեջ առաջին համաշխարհային տերությունը հիմնվեց պարսից արքա Կյուրոս Մեծի կողմից: Ըստ հույն պատմագիր Կտեսիասի, Կյուրոսը ծագումով սերում էր մարդերի պատերազմասեր ցեղից: Կայսրության ընդարձակումը Հունաստանից և Եգիպտոսից մինչև Բակտրիա ու Հնդկաստան և նրա բաժանումը 20 սատրապությունների մանրամասն նկարագրված է Հերոդոտոսի կողմից (Հերոդոտոս,  III: 89-94): Ասորեստանը կազմում էր Կյուրոսին ենթակա ամենամեծ սատրապությունը, տերության գրեթե մեկ երրորդը (Հերոդոտոս, I: 192): 

Նինոսի, մարերի և պարսիկների կայսրությունների գոյության մասին Հերոդոտոսի այս ողջ պատմությունը հնում երբեք կասկածի չի ենթարկվել անգամ նրա երկասիրության ամենամեծ ու փոքր քննադատների կողմից: Նույն ինքը Կտեսիասը այս հարցում համաձայն է Հերոդոտոսի հետ: Կտեսիասը, որ որպես բժիշկ էր ծառայում Արտաքսերքսես 2-րդի (404-ից 359) արքունիքում, բազմիցս հավաստել է, որ ինքը մուտք ուներ աքեմենյան արխիվներ և, հետևաբար, եթե այս հարցերում անհամաձայնություններ ունենար, ապա նա չէր հապաղի այդ մասին տեղեկացնել իր հույն լսարանին: Նույնն են վկայել նաև Ալեքսանդր  Մակեդոնացուն իր արշավանքների ժամանակ ուղեկցած գիտունները. Արքելայոսը, Արիստոբուլոսը, Դիոդորոս Էրիթրեացին, Դիոգնետոսը, Եվմենոսը, Նեարքոսը և այլք:

Հետևաբար, հին աշխարհի պատմությունը 1500-ամյա շրջափուլով կրկնվում է, ինչը և պահանջվում էր ապացուցել: