ՕՐԱՑՈՒՅՑ
« July 2023 » | Su | Mo | Tu | We | Th | Fr | Sa | | | | | | | 1 | 2 | 3 | 4 | 5 | 6 | 7 | 8 | 9 | 10 | 11 | 12 | 13 | 14 | 15 | 16 | 17 | 18 | 19 | 20 | 21 | 22 | 23 | 24 | 25 | 26 | 27 | 28 | 29 | 30 | 31 |
Statistics
Total online: 1 Guests: 1 Users: 0
|
Main » 2023 » July » 20 » UMBERTI ECO
|
ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ – 1932-2016
ՈՒՄԲԵՐՏՈ ԷԿՈ
Կամ
Աստվածահայտնության պարականոն տարընթերցումը
Իտալացի նշանավոր միջնադարագետ, փիլիսոփա, լեզվաբան, նշանաբան, արձակագիր, մշակութային քննադատ և քաղաքական ու սոցիալական մեկնաբան Ոմբերտո Էկոն առավել հայտնի է 1980 թվականին հրապարակած իր «Վարդի անունը» հանրաճանաչ վեպով , մի յուրատեսակ պատմական միստերիա, որը միավորում է գեղարվեստական գրականության նշանաբանությունը աստվածաշնչյան վերլուծության, միջնադարյան հետազոտությունների և գրականության տեսության հետ: Մոտավորապես նույն խնդիրներն ու թեմաներն են արծարծված նաև 1988-ին լույս ընծայված Էկոյի «Ֆուկոյի ճոճանակը» վեպում: Էկոն նաև մանկական գրքերի, ֆրանսերենից և անգլերենից կատարված թարգմանությունների հեղինակ է: Նա Բոլոնիայի համալսարանի պատվավոր պրոֆեսոր էր, որտեղ դասավանդել է իր կյանքի մեծ մասը: Էկոն նշանագիտություն է դասավանդել նաև ԱՄՆ-ի մի շարք համալսարաններում: Դարավերջին նրան մեծ ճանաչում բերեց 1995 թ. հրապարակած «Արմատական ֆաշիզմ» էսսեն, որտեղ Էկոն թվարկում է տասնչորս ընդհանուր հատկանիշները, որոնք, իր կարծիքով, ներառում են ֆաշիստական գաղափարախոսություններ:
|
Views: 100 |
Added by: Ashotalexus
| Rating: 0.0/0 |
|