1:51 AM Նահանջ տարի | |
Նայում եմ քարին` հուզավառվում է, Նայում եմ ջրին` հօդս է ցնդում. Նախապատմական ի՞նչ զորություն է Ծլարձակել իմ տեսադաշտում : Աչքերիս առաջ հողն ակոսվում է, Ջուրը հոսում է առվակներով, Ծիլերն ընձյուղվում ու անգոսնում են` Ակնթարթային լուծումներով : Նահանջ տարի է` ձևակերպումը, Ժամանակն ինքն էլ կուլ է գնում, Տարին գլորվում, օրը բեկվում է ակնթարթի մեջ անագորույն : Կյանքի տարերքը տեղախախտվել է Ու հավերժության ծուխը մարել, Հոգեդարձության գործը կարճվել է, Եվ անիմաստ է աճապարել : Իմ բնությունն էլ հող է ու ջուր է, օդ ու կրակի համակցություն, ուր տիեզերակերտ չորրորդ չափումը սին երազներ է միայն բուծում : Նայում եմ հողին` պարապություն է, Նայում եմ ջրին` մոռացություն, Կյանքի մակարդն էլ անթոր ծծումբ է, Որ տրոհվում է, բայց չի լուծվում : | |
|
Total comments: 0 | |