11:25 PM INTERIM REPORT | |
ՄԻՋԱՆԿՅԱԼ ԶԵԿՈՒՅՑ
Ժամանակները խառն են ու
խրթին, հանգամանքները՝ խիստ փոփոխական, մարդիկ ապրում են ոնց խելքը
բրդի, ժամանակները շատ են
հայկական:
Գաղջ մթնոլորտ է՝ սահմռկեցուցիչ, օդի ճնշումը գե՛րբացասական, անդուր վիճակ է՝ եղկ ու
հեղձուցիչ, օդերևույթը շատ է հայկական:
Ձայն բազմացն այսօր ձայնը չէ՛ Աստծո, ուժը քվե՛ն է համամասնական, և խլացվում է ճիչն հանապազոր աղաղակի մեջ մեծամասնական:
Ընտրախաղերը նոր են, բայց փորձված, ընտրաբարքերը՝ խիստ ավանդական, այս կյանքը խաղ է՝ սրբազնագործված, դիցու՛ք՝ թե խաղ է համահայկական:
Խաղի ընթացքը ծանր է ու կայուն, սա միջնախաղ է՝ պատային վիճակ, բայց վերջնախաղ է դառնում օրավուր, խաղացողներն են քանզի ընդմիջակ: Հպատակները՝ փոքրից մինչև մեծ, անմիաբան են ու մանրապճեղ, չարենցյան պատգամն ըստ ինքյան ջրվեց, զի ասելիքը շա՜տ էր հանճարեղ: Նպատակները բարձր են ու վսեմ, իրագործումը խիստ հատվածական, ուժն հավաքական ցմրուր մսխվեց մութ հաշիվներում ազգափրկչական:…Այսպես ապրում ենք կիսված՝
երկուսով, մեր երկրորդ կեսը այս խաղում չկա, ու երբ որ բացվեն դռները հուսո՝ մեր անհայտ կեսը լուսաշխարհ կգա:
Մենք դեռ կունենանք ընթացք երկնուղեշ՝ որքան էլ բախտը չար խաղեր չտա, չի՛մնա բնավ սիրտը երկու կես, վկա՛ է Աստված ... մեր դեմ խաղ չկա:
Հույս, հավատ և սեր և միասնություն՝ մեծ Դարձի ճամփին կչոքեն մեր դեմ, անցյալին թողած ինչք ու անձկություն՝ մե՛նք, ոտաբոբիկ, կմտնենք Եդեմ:
Երկպառակության պատը փուլ կգա դիմակայության մեծ խաղի
վերջում, բարձունքից դիտված անդունդից հսկա՝ մենք դուրս կկորզենք խոնարհված մեր չուն:
Եվ որպես վերջին փրկության նշան՝ հետնաբեմերից գաղջ ու հոգեցունց, ինքնամաքրված ու լուսապայծառ՝ | |
|
Total comments: 0 | |