Statistics
Total online: 1 Guests: 1 Users: 0
|
Main » 2010 » December » 23 » ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ
10:08 PM ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ |
Մութ գիշեր է և Ակն Աստծո անրջում է խուփ կոպի տակ, և խավարն է ահագնացող պատսպարում երազ և կյանք:
Զարթնել եմ ու աչք եմ ածում ստվերներին մանվածապատ, և նվվում է մեջս, հածում հոգեզեղումն աստվածամարտ: Կյանքն իր հունով է ընթանում, մահն իր ճամփեն անգիր գիտի, հանդիպում է ու բաժանվում զույգն այդ` առանց հրաժեշտի: Ո±վ և ինչու±, ե±րբ կամ որտե±ղ, որոշված է ողջը նախուստ, այնպես որ չի'ք Տիրոջ աչքից ո'չ վրիպում, ո'չ իսկ փախուստ: Գգվանք, կտղանք ու եռուզեռ` մահախուճապ իրարանցում, ո±ր հտպիտն է ողջն այս բուծել արարչության մսաղացում: | Բացվի± պիտի կոպը Աստծո զսպօղակի մղլակի պես, որ խմբերթն այս սևամաղձոտ մի օր անի արևերես:
Լույսն այնուհետ պիտի խուժի± շիթերով գիրթ ու ցիրուցան, և ներխուժմամբ իր այդ գուժի սկիզբը վերջի արարչության: …Զի երթևեկն ինքնամատույց երբ հասնի իր վերջնակետին, խորշակնահար Ակն անպաճույճ իր վախճանը գտնի պիտի: Ե±րբ կավարտվի, ու±ր կպարպվի հերթափոխն այս խոտորընթաց, վերևն Աստված` չի իմացվի խոկն անեղին խոր քուն մտած: Հայտնի է լոկ, որ կոպն Աստծո ծանրացել է հուր-հավիտյան, զի նրա'ն էլ չկա պրծում բիրտ օրենքից ձգողության: |
|
Views: 658 |
Added by: Chateau
| Rating: 0.0/0 |
|