1:27 AM Եթեր | |
ԵԹԵՐ Տիեզերական գաղտնարան` հրաշքների զարդատուփ, քեզ այդ ո՞վ է հորինել այդքան
բաց և այդքան խուփ. ո'չ վերև կա, ո'չ ներքև, ո'չ իսկ կենտրոն ծանրության, ա'րդ, որտե՞ղ է զետեղվել հիմնաքարդ
շինության: Առեղծված ես, որ չունի ո'չ
լուծմունք, ո'չ ապացույց, վարկածների խաչուղի` հավիտյանս անմատույց : Մենք, որ ապրում ենք այստեղ` զնդանում
այս հարկադիր, միշտ քո լույսին ակնդետ, քո կոչնակին ունկնդիր, հիմնաքարն ենք գուցե այն, որ թրծվում է ու հղկվում` շաղափվելով շարունակ գնդաձև
իր պատյանում, և սեղմվելով ինքն իր մեջ` խտանյութն այս հազվագյուտ վերածում է սնամեջ փորձանոթի
հողանյութ: Մեր հաշվին ես օրեցօր ընդարձակվում
շարունակ, արտահեղվում նորիցնոր` պարունակ
առ պարունակ: Մենք կորչում ենք, սակայն դու հորինվում
ես վերստին, կլանելով մակաբույծ մեր
ավիշը կաթնծիր: Մեր երկուսին շաղկապող մի
մալուխ կա զանգվածեղ, աներևույթ շոշափող, զոր
կոչի ԵԹԵՐ: Գաղտնաբառն այս մոգական` հնում
միտք էր ու ոգի, հաղորդակ էր բացազատ` տիեզերական կապուղի, բայց դարձել է անթափանց պատ
ու պատնեշ մշտագոց, թափոնների գերեզման` տիեզերական աղբանոց : Խոր վիրապն է մեզ նետել` Սանդարամետն
անիծյալ, հանել երկինք` զգետնել այժմ, միշտ և հավիտյան: | |
|
Total comments: 0 | |