Thursday, 2024-11-21, 7:23 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԱՎՇԱՀՅՈՒԹԻ ՊԱՀՊԱՆՈՒԹՅԱՆ ՕՐԵՆՔԸ


Աշխարհում գլխավորապես երկու բան կա, որի համար արժե ապրել, պայքարել և անգամ մեռնել, մեկը սերն է` իր բոլոր դրսևորումներով հանդերձ, հոգեզգացական դաշտի ողջ լայնքուերկայնքով մեկ, մյուսը` անհատական ազատությունների լիակատար զեղման անբռնադատ ու անտեղիտալի պահանջը, որոնք պետք է իրագործվեն մեր բոլորիս ծնունդով սրբակնքված ու սերունդների հերթափոխով հաստատագրված կենսանյութի պահպանության տիեզերական սկզբունքի մեջ, այլ խոսքով` Ավշահյութի պահպանության օրենքի սահմաններում:
 
Սեր, ազատություն, սկզբունք:
 
Սիրո համար առարկա է պահանջվում, որին այն ուղղված է: Ազատությունը բնազդային, ինքնանվիրաբերող շարժում է դեպի նյութեղեն պատյանի իսպառսպուռ թոթափումը: Այս երկուսը միավորող, շուրջառող սկզբունքը կյանքի ծովում նետված այն խարիսխն է, որ շաղկապում է երկուսն ի մի` սերն ու ազատությունը, սահմանափակելով նրանց բացարձակության ձգտող ինքնազեղման խաղադաշտը: Սերը և ազատությունը անսահմանության ձգտող հակադրություններ են, որոնք մշտապես իրարից տարամիտվելու ու հեռանալու ներունակությունն ունեն և հնարավորության պլանում պիտո է որ իրար հետ չխաչաձևվեն, եթե չլիներ նրանց միավորող կենսապահպան սկզբունքի տիրապետող և ինչ-որ իմաստով քաոսային, հակընդդեմ շարժումը որոշակի ձևի մեջ դնող, որոշակի կետի ուղղորդող, կարգավորիչ ու վերահսկիչ գործառույթը:
 
Մարդուս մեջ ի սկզբանէ անտի, արարչական ուժով ներդրված է նախասկզբնական, նախածին ինքնապահպանման բնազդը` որպես կյանքի հիմնարար սկզբունք, կենսահաստատ սիրո, որ է` տիրապետման հակման և ինքնասույզ ազատութան, ազատ ինքնածավալման (արտահեղման) զույգ բևեռների հաշտեցման հանգուցակետ-համերաշխիք: Հոգին երկու երես ունի` իմանենտ (ներունակ) և էմանենտ (արտահեղվող), ընդ որում` շարժումը դեպի սիրո առարկան, շարժում է դեպի դուրս, դա տիրապետության ձգտումն է, ազատությունը ուղղված է ներքին մարդու հայտնաբերմանը: Այս երկուսն իրար շաղկապողը այն ինքնակա, մշտահաստատ համահակակշռող ինքնապահպանիչ սկզբունքն է, որը, սահմանափակելով հանդերձ ազատությունը, միաժամանակ ինքնածավալման խաղադաշտ է ընձեռում մարդուս առարկայապաշտ, սիրակարոտ ձգտումներին:
 
Այս եռամիասնության խաթարման հետևանքը աղճատումն է կենսապահպանիչ ավշահյութի խտության քանակի /խտանյութի/ կամ անոսրականության, որի սեղմման կամ ընդարձակման պարագայում խանգարվում է կյանքի բնական հիմքը, մի դեպքում` գերազանցություն է ձեռք բերում նյութի տիրապետման հակումը, մյուս դեպքում` առարկայական աշխարհի բռնությունից ազատագրվելու ձգտող նյութահալած հակումը: Ձգտելով ավելացնել սիրո քանակը` մարդս վերածվում է ինքնադատ բռնապետի, հասարակական լարվածությունների ու պատերազմների պատճառ դառնում: Ազատության չափաքանակի գերակշռության պարագայում` մարդուս մեջ մարում է բնությամբ նախասահմանված երկրակենցաղ դիմադրողականության ոգին և նպատակասլաց գործելու կարողությունը: Հավասարակշռող կամ հակակշռող սկզբունքից աննշան շեղումն իսկ բերում է անձնական, հասարակական, համապետական աղետների կամ դրա հակառակ երեսին` օտարմանը, հասարակությունից մեկուսացմանն ու խորթացմանը, պատերազմների: Երկուսի նախապատճառն էլ` կյանքի նախասահմանված իմաստի շեղումն է կատարյալ հավասարակշռության հիմնանպատակից:
 
Տեսակի ինքնապահպանման օրենքը
 
Մարդկության պատմությունը եթե չի' էլ կրկնվում, ապա հիմնական գծերով այն ինքնավերարտադրվում է: Անցյալի փորձառությունից դասեր քաղելու, իմա` ներկայի ու ապագայի համար եզրակացություններ անելու մարդկային հոգեմտավոր ընդունակությունը, իմա` հակվածությունը, մինչ օրս կյանքի փորձությունը չի բռնել: Մարդուս ենթագիտակցության մեջ նստած է տիրել-տիրապետելու կենդանական, բնազդային հակումը և սեփական վերջավորության ու երկրային ստորաքարշ գոյության ներքնակա համոզվածությունը: Ոչնչացման ու ինքնարարման մշտանորոգ պատերազմում հաղթանակը փոխնիփոխ ձեռքից-ձեռք է անցնում այնքան ժամանակ, քանի դեռ մարդս վերջնական մտածումով չի հանգել իր տեսակի իսպառսպուռ բնաջնջման չարագուշակ գաղափարին:
 
Նույնն է նաև ազգերի ու պետությունների փոխհարաբերություններում: Սրանք ևս անձնավորված համակցություն-միացություններ են, որ կռիվ են մղում սեփական տիրապետության ընդարձակման ու կենսական տարածքների (գերմ.` Lebensraum) հետագա ընդլայնման համար: Այդ ամենն արվում է մի’միայն և գլխավորապես պետական-իշխանական համակարգերի վերնախավերի դրդմամբ, որոնք, հենց որ իրենց ձեռքն են վերցնում յուրայինների նկատմամբ իշխանություն բանեցնելու ղեկը, սրտապատառ ուղղագծությամբ առաջ են տանում իրենց վիճակված պատեհությունը` հպատակների հայրենասիրական լարերի խաղարկմամբ և, հետևաբար, նրանց ունեցած ազատության չափուքանակի աստիճանական սահմանափակման միջոցներով հասնելու բաղձալի նպատակին` համապարփակ հպատակեցմանը: Ազատության սահմանափակման հաշվին` արհեստականորեն մեծացվում է սիրո քանակը: Այս գործելակերպը այնքան է ընդհանրական բոլոր ազգերի ու պետությունների համար, որ անգամ վիճարկելու առարկա չի կարող լինել:
 
Մենք բոլորս մեր չափով, առավել կամ պակաս ներգործուն կամ կրավորական գործելակերպով, նպաստում ենք կյանքի ինքնապահպանման սկզբունքի շարունակական խաթարմանը: Պատճառաբանությունները ուր էլ մատդ դնես` ցուցանելի են: Այս շարքում ամենահիմնականը, թերևս, արդարության, հաճախ նաև պատմական արդարության սկզբունքի ոգեկոչումն է: Բայց այստեղ էլ հարցը չի կարող լուծում ստանալ որևէ ընկերային, միջազգային կամ ազգամիջյան խնդիրները կարգավորող դատարանում, որովհետև դատարաններն ընդամենը արձանագրում են հասարակական որոշակի խավերի կամ պետությունների խմբերի ցանկությունները և հասարակական հուզումների դեպքում չեն կարող անկողմնակալ դատավորի դեր ստանձնել, կարճ ասած` իրենց Աստծո տեղ դնել: Քանզի դատավարությունն ընթանում է իրարամերժ հակադրությունների արհեստական մեղմման և ոչ թե դրանց գիտակից հաշտեցման նպատակամղելու ուղղությամբ: Մինչդեռ խնդիրները պետք է լուծվեն հակադրությունների համարժեք հավասարակշռության դիրքերից և ոչ թե ժամանակավոր, հեղհեղուկ ու խախուտ միջնալուծումների հրամցմամբ:
 
Աշխարհում ազգամիջյան խնդիրները մեղմվելու իմաստով կլուծվեն միայն համաշխարհային կառավարության ստեղծման պայմաններում, որին հասնելու համար դեռ երկար ուղի ունի անցնելու մարդկությունը, եթե մինչ այդ մի համաղետ չպատահի, որի նախաշեմին մենք կանգնած ենք:
 
Մինչդեռ Համաշխարհային պատմությունը եղել և մնում է որպես մարդկության մոլորությունների իրարահաջորդող մի շղթա, որի մի օղակը լինելու բախտն էլ մեզ` հայերիս է վիճակվել: Այստեղ է, որ Ավշահյութի պահպանության օրենքին լրացնելու է գալիս Տեսակի ինքնապահպանման օրենքը, որի համար գործողության ուղեցույց է ծառայում Հերման Հեսսեի "Ուլունքախաղից" փոխառված այն կարգախոսը, ըստ որի` ՙյուրաքանչյուր հասարակություն, լինի այն պարզունակ, թե քաղաքակիրթ, կարիքն ունի մտավորական կառավարման որոշակի պաշարի` կարգի գցելու համար իր առտնին և միջպետական գործերը: Դրա համար հասարակությունը պահանջ է զգում մի այնպիսի մթնոլորտի, որը կկառավարվի ո'չ թե անձնական օգտաշահության ձգտմամբ, այլ բանականությամբ և նրբազգաց գործելակերպով, քանզի լավագույն սոցիալական համակարգը, հայտնապես, այն է, որտեղ ուժը ստորադասված է բանականությանը:՚