Thursday, 2024-11-21, 9:52 AM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

ՇՏԵՖԱՆ ԳԵՈՐԳԵ
2010-11-03, 11:41 PM
1868-1933


Տրտմած են` մահվան հովիտն ասես մեզ առաջնորդեին
Կածաններն ամեն . ուր հսկում է մեզ ժամն օրհասական
Գոլ անձրևներում թևող օդը գաղջ բերում է սակայն
Թարմաշունչ մի զովք` հղի նորելուկ վառքով ծիլերի...
Բարակ շարքերով խրվում են մինչև խորքն հանքահորի
Մացառ ու բաղեղ` դեղձանադեղին լույսում թաթախված
Ակնդետ իրենց պարզված ձեռքերին . աչքերը չռած
Ամենքը իրենց երկարած ձեռքն են պարուրում նորից..
Հազվագյուտ թոչնոց ճիչն ու կռինչը զիլ-սրտապատառ
Կորչում է իսպառ լերկ գագաթներում վերձիգ կաղնուտի .
Լոկ խորախորհուրդ ու մշտակենդան նշանն է հուռթի
Գրկում բունը սև` ճուշ-մղամուճը հավերժադալար...
Զի օրեր առաջ նետել է այստեղ հայացքն իր շենշող
ճառագայթը կարճ` թաց ու ցրտաշունչ ծխագոլորշում
Գաղտնիքն են մատնում արդ հողատարած ծղոտ ու ցողուն.
Տե'ս խոտն աոաջին ու կանաչներում ցամաքած և չոր
Սգվոր խմբերը հողմածաղիկ ու մգլած բաղեղի...
Խոնարհվում են մեղմ` պարուրված արծաթ փաթիլքում իրենց
Որ կարծես կապույտ – բիլ զանգակներով գրկելիս լինեն
Ներքին լույսն հրկեզ ու ոսկեպայծառ ցոլքը կեղևի
Ասես հոգիներ . որ ցայգալույսի խոլ մթնշաղում
Կիսաարթնացած ու կարոտատենչ . փտախտով առլի
Նախագարնային քամիների մեջ` բարկ ու դառնաղի
Իրենց լիուլի բացել դեռևս չեն համարձակվում...
Category: My files | Added by: Chateau
Views: 937 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: