Thursday, 2024-03-28, 10:39 PM
Welcome Guest | RSS
Categories
My articles [5]
All and Everything
World Literature [1]
Poetry-Prose-Phylosophy
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Publisher

Main » Articles » Non-Armenian Pages » My articles

ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ - Իսիս և Օսիրիս

Իսիս և Օսիրիս

Մանուկ լուսինը պառկած էր խաղաղ`
Աստղաթերթերին արծաթափայլ,
Եվ առանցքը սկավառակի արեգական 
Շրջվեց հանկարծ ու նայեց նրան: 
      Կարմիր քամին փչեց անապատից,
      Եվ ափունքը զուրկ էր նավակներից:

Եվ քույրը, կամացուկ, լուծարեց քնածից
նրա բաժին սեռը և այն կերավ:
Եվ նե զիջեց նրան սիրտն իր հրակարմիր
ու փխրաբեկ և այն դրեց վրան:
      Եվ վերքն աճեց-աճեց երազի մեջ պագշոտ:
      Եվ նե կերավ սեռը ցանկակարոտ:

Տե’ս, որոտում է այնտեղ արևը,
Երբ մրափածը արթնացավ քնից, 
Աստղունք ցնցվում էին` զերթ մակույկները,
      որ շղթայակապ` ծառս են լինում,
      երբ փոթորիկն է ահեղ պայթում:
 
Տե’ս, խուժում են իր եղբարքը`
Խոլ գիշատչին ակնդետ,
Նա վեր նետեց իր աղեղը:
Լուրթ եզերքը խորտակվեց,
Փլվեց անտառն իր բամբ քայլքից,
Եվ աստղերը` սրդողած, վազեցին զկնի:
     Բայց քնքույշին` թռչնի ուսով
     չէր բռնում ոչ ոք, որքան էլ վազեր:
     
Լոկ մանուկը, ում կանչում էր նե գիշեր ու տիվ,
Գտավ ներան, երբ փոխվում են արև ու լուսին, 
Բոլոր հարյուր եղբայրների մեջ միակը` նե, 
Եվ նա կերավ սիրտը ներա, ինքն էլ` նրանը:

Category: My articles | Added by: Chateau (2010-11-05)
Views: 1161 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: