Thursday, 2024-04-25, 2:03 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 1 » ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ
10:04 PM
ՌՈԲԵՐՏ ՄՈՒԶԻԼ


Մուզիլի գեղարվեստական համակարգը մաքրության,
անկեղծության, բնականության մի զենք է`
ընդդեմ ամենայն խորթության, ժանտ ու
մռայլատես կեղծիքի, ընդդեմ նրա, ինչը Մուզիլն
իր երազկոտ արհամարանքի բռնկումներում
ՙհատկություններ՚ էր անվանում:
Թոմաս Մանն


ԺԱՄԱՆԱԿԻ ԿՅԱՆՔԸ

19-րդ դարավերջը և ընդհուպ մինչև առաջին աշխարհամարտը Ավստրո-Հունգարական բացարձակ միապետության թշվառության ու պերճանքի դարաշրջանն է: Ժամանակի վիեննաբնակ բարձրաշխարհիկ մտավորական խավը, քաղաք, որը դարձել էր ընտանի օտարականների եվրոպական մայրաքաղաքը, խիստ անվստահությամբ էր հետևում իմպերիալիզմի դարաշրջանի համաշխարհային քաղաքական զարգացումներին, որոնք խորթ էին իրեն, օտարոտի, անգամ` անբնականության աստիճան:
Այն ժամանակվա Ավստրիական իրականության կամ Ռոբերտ Մուզիլի հորինաստեղծած ՙԿականիայի՚ ուտոպիական պատկերը հետևյալ կերպ է ներկայացված գրողի ՙՄարդն առանց հատկությունների՚ մեծավեպում. Կականիան, առանց որ այդ մասին աշխարհիս իրազեկությանը, ամենաառաջադիմական պետությունն էր. այն մի պետություն էր, որը մի ինչ-որ հնարքով ինքն իր հետ հաշտ էր ապրում, նրանում մարդս ժխտական իմաստով ազատ էր` մշտապես այն զգացողությամբ տոգորված, թե չկան բավարար հիմքեր սեփական գոյությանդ համար` տեղի չունեցածի, չկատարվածի մեծագույն երևակայությամբ, կամ էլ`ո’չ մեկընդմիշտ տեղի ունեցածի, որ ողողում էր քեզ, ինչպես օվկիանոսների շնչառությունը, որից մարդկությունն է ծնունդ առել: Դե', պատահեց, ասում էին այնտեղ, երբ ուրիշ մարդիկ, այլ վայրերում, ենթադրում էին, թե միայն հրաշքով կարելի էր պատահարը բացատրել. դա մի խիստ ինքնատիպ, ուրիշ ոչ մի գերմանական կամ այլ լեզուներում չհանդիպող արտահայտություն էր, որի հագագահունչ շնչառության մեջ փաստերն ու ճակատագրի հարվածներն այնպես փափուկ ու թեթև էին դառնում, ինչպես նրբափետուրներն ու մտքերը: Այո', չնայած այն շատուշատ հանգամանքներին, որ հակառակն էին ապացուցում, Կականիան, համենայնդեպս, գուցե հանճարների երկիր էր, և թերևս հենց այդ պատճառով էլ այն կործանվեց՚:

Attachments: Image 1
Views: 643 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: