Saturday, 2017-04-29, 4:29 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  January 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2011 » January » 24 » Paris... Benluxe... Terevatap...
0:31 AM
Paris... Benluxe... Terevatap...

ՓԱՐԻԶ... ԲԵՆԼՅՈՒՔՍ... ՏԵՐԵՎԱԹԱՓ...

 

Ծաղիկներն են անշնչացել ձմեռնաբույր հպումից,

տերևները մայթեզերքին կուչ են եկել համորեն,

մարդիկ քայլում են փողոցում` կքած ներքին լարումից

և քաղաքի պատերի տակ մուրացկաններն են շարվել :

 

Խափանվել է հաղորդակը և կապուղին Էյֆելի

դադարել է հեռարձակել ազդ ու գովազդ երկնառաք,

սպառողների հոծ խմբերը խռնվել են մայթերին`

կազմ ու պատրաստ լափլիզելու ցուցափեղկ ու ցուցանակ:    

 

Օրն էր շաբաթՓարիզ, կեսօրԼուվրի մայթին հարակից, 

Ջոկոնդայի ճիշտ թիկունքում եռուզեռ է ձախավեր,

Գներն այստեղ գահավիժել ու ընկել են շեշտակի

և ամբոխը նախահարձակ`խանութներն է պաշարել :

 

Առուծախ է սրահներում` մի առուփախ առինքնող,

Մուշտակ, կոշիկ  ու հանդերձանք ձեռքից-ձեռք են խլխլվում,

Պարագաներն արդուզարդի տարհանվում են արկղերով,

Ու բեռնված ինքնաշարժերն ամենը դուրս են կրում : 

 

Դիցուք, մարդս զուգվի պիտի ու հագնվի նորաձև,

Ինքս էլ հաճախ եմ ճարահատ այս ձեռնարկին մասնակցել,

Գնել եմ ջինս, բաճկոն, փողկապ` հազար ու մի հնոտի

Այսպես հոգիս եմ ավանդել` սաղարթներում անհոգի :  

 

Հոգին մարմնից արտաքսելով` տերևն անցել է գործի,

որոշել է հողագնդին զսպաշապիկ հագցնել,

ծածկել բացվածքն հրվանդանի, պարանոցի ու ծոցի,

և այդպիսով մերկությունը հիմնահատակ թաքցնել : 

 

Այն, որ պարապն ու զբաղմունքը նույն արմատից են սերում,

դրա համար հայոց լեզվում կա ապացույց իրեղեն.

կամ տալիս ես քեզ պարապին կամ ջանադիր պարապում,

ընձյուղվում ես բառ ու բանին տերևի պես նախաստեղծ :

 

Արդ` նայելով Ջոկոնդայի հագուկապին նկարեն,

Համոզվում եմ, հազար դար էլ, հազար սերունդ էլ անցնեն,

Լոկ տարազն է փոխվել, մարդս նույն պարապն է մնացել,    

Նա փոխվել է ոտից-գլուխ, բայց էությունը` երբեք :

Views: 346 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: