Tuesday, 2024-04-16, 11:22 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 21 » Ոգի և Քաղաքականություն
8:58 PM
Ոգի և Քաղաքականություն

Մարդկային ոգու առեղծվածի օրենքը
 
Ինչպես հայտնի է, մարդկային ոգին գտնվում է մշտնջենական շարժման մեջ: Ընդսմին`կարելի է տարբերակել ոգու երկու կարգի հակվածություններ, որոնք, իրենց հիմքում, մեկ-միասնություն են կազմում. պահպանողական և հեղափոխական: Առաջինը, իշխանությունը գրավելուց հետո, ջանում է ոգուն համոզել, միջոցների հարցում խտրականություն չդնելով, իր մասնակցությունը բերելու առաջադրված խնդիրների լուծմանը, ընդսմին` հասարակապետական կամ անհատական շահին ուղղված: Երկրորդը դիմում է ոգուն` ասելով. եթե դու չես ցանկանում ինձ հետ գործակցել, համենայնդեպս շնորհակալ ենք քեզանից: Եթե դու չես ուզում իմ եղբայրը լինել, ապա ուրեմն ես քո գլուխը ջարդուփշուր կանեմ: Համաշխարհային պատմության ընթացքում երկուսի օրինակներն էլ առկա են: Ոգին իրեն կախվածության մեջ է դնում քաղաքականությունից, նրա ազդեցության տակ ընկնում, նույնիսկ մասնակիցը դառնում ոչնչացման ու հիմնավերումի ցուցադրահանդեսին:
Ալեքսանդրիայի գրադարանի հրկիզումը, անտիկ կրթական համակարգի փոխարինումը միջնադարյան քարոզի ու դոգմատիզմի ընդարմացնող գուղձով, նույն ընթացքում` հայկական հեթանոսական մշակույթի ոչնչացումը լավագույն օրինակներն են, թե ինչպես կարելի է ոգին հպատակեցնելով` այն համահունչ դարձնել համընդհանուր առաջընթաց զարգացմանը: 21-րդ դարասկզբին նույն քարոզի ու դոգմատիզմի հաղթանակն է, նրա բացարձակ տիրապետությունը` բարձրացված գործնական քաղաքականության աստիճանին, երբ հավերժությանը սպասարկու ոգու ինքնաճանաչողական ձգտումը փոխարինվում է սեփական բարեկեցությանն հետամուտ բացահայտ ու ծպտված ձեռնարկումներով:
Նորագույն քաղաքականությունը ոգու ընկալման հարցում որդեգրել է անցյալներից ժառանգած ՙկենսատարածքների ամրակցման՚ կանխադրույթը. ՙհողատարածքի՚ պաշտամունքը որպես մշակութային ակտ: ՙՀող-հայրենի՚ կամ կենսատարածք, իսկ հոգևոր մշակույթը` անջրդի ցանքատարածության կարգավիճակում, ծվարել է անապատացյալ խոպանի ցամաքած շուրթին: Ով փորձում է նրանից ուժ ու ավիշ քաղել, մնում է հողից ու հայրենիքից օտարված:
Հոգևոր աղքատության տիրապետության պայմաններում այնպիսի զտագույն վերացարկումներ, ինչպիսիք, ասենք, բյուջեի կազմավորումն է կամ համընդհանուր ընտրությունների կազմակերպումը, դառնում են առաջնահերթ կարևորության մշակութային ակտ` ոգին գրպանի պարունակությամբ փոխարինելու հետ համատեղելի գործողություն:
Մյուս կողմից` ոգու ինքնազարգացման ճանապարհին չկա ավելի վտանգավոր բան, քան տեղի ունեցողի, իրադարձությունների շղթայի պատահական որևէ օղակի ստահոդ առասպելականացումը. արժեքների վերաարժեքավորում, անցումային տնտեսվարություն, ժամանակի մարտահրավերներ, ազգային ոգու վերազարթոնք, ժողովրդի մասնակցության կամ ներգրավվածության աստիճանի բարձրացում, ազատ-արդար-թափանցիկ ընտրություններ, հասարակական ինքնակառավարում, կենսամակարդակի աճ, մարտունակ պաշտպանական բանակ, շինարարական ՙբում՚... Եվ այս ամենը մատուցվում է որպես կախարդական փայտիկի շարժումով տեղի ունեցող հրաշափառ իրողություն, հանկարծահաս կախարդանք: Մի իսկական պարզամտության հաղթարշավ: Այսպես, մենք սովորաբար առասպելականացնում ենք անարդյունք գործողությունները:
Այսօր այլևս կարիքը չկա Ալեքսադրիայի գրադարանի հրկիզման, հեթանոսական կամ անցյալի մշակույթի ոչնչացման, այսօր արժեքների վերաարժեքավորումն է այդ սուրբ գործին լծված: Գրքերը պետք չէ այրել, եթե կա մարդկանց անգրագետ դարձնելու հստակ ուղղվածություն` դրամի իշխանության գայթակղությունը, երբ դրամը փոխարինում է գրքին, միջոցը` նպատակին: Խրախճավայրերի մշակույթը, գայլային ախորժակով համադամասերների համքարությունները (հպատակեցված գառնուկների գլխավերևում առկախված) միանգամայն փոխարինում են հոգեկերտումի ինքնարար ու ինքնաբավ խաղադաշտը: Կենցաղային մշակույթի հետևողական աճը` ճենճերուն աղբակույտերի հենապատվարին, միանգամայն տպավորիչ առաջընթաց է ներկայացնում, մանավանդ երբ համոզված ես ՙինչ անել, ինչպես անել և ումով անել՚: Կյանքի արժեզրկման ու հուղարկավորության ծախսերի աննախադեպ թանկացման ֆոնին կարելի է նաև ձևացնել, թե ժամանակավոր դժվարություններ են` ՙկուգան ու կերթան՚: Շատերի համար դժվարություններն են ժամանակավոր, հուսանք, որ քչերի համար` հաջողությունները: Քանզի հենց այդ քչերի ՙհաջողություններով՚ են պայմանավարված մեծամասնության ՙժամանակավոր դժվարությունները՚:
Views: 602 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 1
1 Chateau  
0
Lavn er...

Name *:
Email *:
Code *: