Friday, 2024-04-19, 9:55 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 21 » Նմանություն Չարենցին
8:03 PM
Նմանություն Չարենցին
ԱՆՄԵՂՍԱԳԻՏԱԿ, ՔԱՆԶԻ` ՄԵՂԱՊԱՐՏ

Անվարժ եմ, տեր իմ, իմաստին կյանքի,
արժե այդ մասին խոսակցենք շիտակ,
քեզ համար կյանքը գոյ է հարակից,
մեզ համար, սակայն, բարի հիշատակ:

Քեզ համար սուրբ է խորհուրդը կյանքի,
մենք սրբացնում ենք խորհուրդը մահվան,
մահը քեզ համար հատույց է անգին,
մենք կյանքն անհատույց դնում ենք գրավ:

Դու արարել ես երկինք ու երկիր,
բայց սխալվել ես մի հարցում վստահ,
այն, որ երկուսի միջև ուղեկից
կապարարներին կարգել ես հրեշտակ:

Անձրև’ կարգեիր մեր ու քո միջև,
մեր ու մեր միջև կարգեիր դու քեզ,
մե’զ ձեռնադրեիր տերուտնօրեն
աշխարհի փառքի ու անձիդ միջև:

Պարտադրեցի'ր դու մեզ ազատ կամք,
կամքն այդ պտտվեց ի շրջանս յուր,
կյանքը դարձավ կայք, ապրելը` ապրանք,
և քո ողջ ջանքը դարձավ ապարդյուն:

Գայթակղությամբ գործը պսակվեց,
մեղսակցությունը հաջորդեց մեղքին,
դու չքմեղացար և, ահա, փակվեց
շղթան բանիբուն` ամենավերջին:

Կանգ առ, ուրեմն, Ժամ է իսկապես,
որ ով ում հասնի` գցի մեղքի տակ,
ասածս հանկարծ լուրջ բան չկարծես,
այլ մի անհասցե, անանուն կատակ:

Եվ առհասարակ իմացած լինես,
քո կատակներն էլ մենք չենք հասկանում,
մեղքը, տեր աստված, քոնն է, թերևս,
որ, ինչպես հարկն է, մեզ չես ծառայում:

Մեզ ըստ պատկերի քո արարելով,
դու քեզ դրել ես կրկնամեղքի տակ,
ստեղծեիր մեզ մե’ր իսկ պատկերով`
կլինեինք մենք անմեղսագիտակ:
Views: 588 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: