Friday, 2024-03-29, 9:49 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  January 2011  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2011 » January » 30 » Նահանջ տարի
1:51 AM
Նահանջ տարի

Նայում եմ քարին` հուզավառվում է,

Նայում եմ ջրին` հօդս է ցնդում.

Նախապատմական ի՞նչ զորություն է

Ծլարձակել իմ տեսադաշտում :   

 

Աչքերիս առաջ հողն ակոսվում է,

Ջուրը հոսում է առվակներով,

Ծիլերն ընձյուղվում ու անգոսնում են`

Ակնթարթային լուծումներով :

 

Նահանջ տարի է` ձևակերպումը,

Ժամանակն ինքն էլ կուլ է գնում,

Տարին գլորվում, օրը բեկվում է

ակնթարթի մեջ անագորույն :

 

Կյանքի տարերքը տեղախախտվել է

Ու հավերժության ծուխը մարել,

Հոգեդարձության գործը կարճվել է,

Եվ անիմաստ է աճապարել :

 

Իմ բնությունն էլ հող է ու ջուր է,   

օդ ու կրակի համակցություն,   

ուր տիեզերակերտ չորրորդ չափումը 

սին երազներ է միայն բուծում :  

 

Նայում եմ հողին` պարապություն է,

Նայում եմ ջրին` մոռացություն,

Կյանքի մակարդն էլ անթոր ծծումբ է,  

Որ տրոհվում է, բայց չի լուծվում :

Views: 739 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: