7:40 PM Մարդաբանություն | |
Ռոբերտ Մուզիլ Մարդս ինքն իր մեջ ժամանակ առ ժամանակ մեռցնում, սպանում է որոշակի հատկություններ` նվիրական իղձեր, ցանկություններ, հակվելով դեպի բռնությունը, համակվելով սեռագարության, մարդասպանության մոլուցքով, ինչպես որ մարդուս երբեմնակի հաճախող բնազդական հակումն է առ ի գեղեցիկը, վեհը, բարին... Ինքն իր ներսում ոչնչացումներ կատարողի համար դժվար չէ դրսի հանդեպ ևս նույն դաժանությամբ վարվել. երբ դու քո մեջ սպանում ես վախը, դառնում ես անվերահսկելի, ամեն ինչի ընդունակ, սպանում ես հանդուրժողությունը` դառնում ես պոտենցիալ հանցագործ, սպանում ես խիղճը` դառնում ես նյութապաշտ, սպանում ես սերը` դառնում ես բռնակալ... Խորության աստիճանը զուտ քանակակազմին է վերաբերում: | |
|
Total comments: 0 | |