Wednesday, 2024-04-17, 0:24 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  June 2013  »
SuMoTuWeThFrSa
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2013 » June » 24 » INTERIM REPORT
11:25 PM
INTERIM REPORT

ՄԻՋԱՆԿՅԱԼ  ԶԵԿՈՒՅՑ

 

Ժամանակները խառն են ու խրթին,

հանգամանքները՝  խիստ փոփոխական,      

մարդիկ ապրում են ոնց խելքը բրդի,  

ժամանակները շատ են հայկական:

 

Գաղջ մթնոլորտ է՝  սահմռկեցուցիչ,     

օդի ճնշումը գե՛րբացասական,

անդուր վիճակ է՝ եղկ ու հեղձուցիչ, 

օդերևույթը  շատ է հայկական:

 

Ձայն բազմացն այսօր ձայնը չէ՛ Աստծո,

ուժը քվե՛ն է համամասնական,            

և խլացվում է ճիչն հանապազոր

աղաղակի մեջ մեծամասնական:

 

Ընտրախաղերը նոր են, բայց փորձված,

ընտրաբարքերը՝ խիստ ավանդական,

այս կյանքը խաղ է՝ սրբազնագործված,

դիցու՛ք՝ թե խաղ է համահայկական:

 

Խաղի ընթացքը ծանր է ու կայուն,                 

սա միջնախաղ է՝ պատային վիճակ,    

բայց վերջնախաղ է դառնում օրավուր,

խաղացողներն են քանզի ընդմիջակ:


 Հպատակները՝ փոքրից մինչև մեծ,

անմիաբան են ու մանրապճեղ,     

չարենցյան պատգամն ըստ ինքյան ջրվեց,

զի ասելիքը շա՜տ էր հանճարեղ: 


Նպատակները բարձր են ու վսեմ,

իրագործումը խիստ հատվածական,

ուժն հավաքական ցմրուր մսխվեց

մութ հաշիվներում ազգափրկչական:

Այսպես ապրում ենք կիսված՝ երկուսով,

մեր երկրորդ կեսը այս խաղում չկա,

ու երբ որ բացվեն դռները հուսո՝

մեր անհայտ կեսը լուսաշխարհ կգա:

 

Մենք դեռ կունենանք ընթացք երկնուղեշ՝

որքան էլ բախտը չար խաղեր չտա,

չի՛մնա բնավ սիրտը երկու կես,

վկա՛ է Աստված ... մեր դեմ խաղ չկա:

 

Հույս, հավատ և սեր և միասնություն՝

մեծ Դարձի ճամփին կչոքեն մեր դեմ,

անցյալին թողած ինչք ու անձկություն՝

մե՛նք, ոտաբոբիկ, կմտնենք Եդեմ:

 

Երկպառակության պատը փուլ կգա

դիմակայության մեծ խաղի վերջում,

բարձունքից դիտված անդունդից հսկա՝

մենք դուրս կկորզենք խոնարհված մեր չուն:

 

Եվ որպես վերջին փրկության նշան՝

հետնաբեմերից գաղջ ու հոգեցունց,

ինքնամաքրված ու լուսապայծառ՝

մենք՝ շարվեշարան կդառնանք մեր տուն:


Views: 498 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: