Thursday, 2024-04-25, 6:56 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 21 » ՀԵՐՄԱՆ ԲՐՈԽ-ից
9:27 PM
ՀԵՐՄԱՆ ԲՐՈԽ-ից
ՙՄիջնադարը, որպես պլատոնական-սխոլաստիկական կառույց, աշխարհային երևույթներն ու նաև մարդկանց դիտարկում էր լոկ որպես աստվածաբանական համակարգի անդամներ: Վերածննդի դարաշրջանում, բայց նաև բողոքականության օրոք էականը կամ նշանակալին արտահայտվում է նրանում, որ վերջինս նկատելի է հենց որպես այդ այսպես կոչված միջնորդավորված աշխարհայեցության խզում, խորտակում: Վերածնունդն իբրև ժամանակակից բնագիտության ծննդյան ժամ, բնության առարկան, անտիկ ժամանակներից սկսած, առաջին անգամը լինելով, վերստին բերումկանգնեցնում է մարդու հետ անմիջական հեռահարության վրա: Բողոքականությունը ճիշտ նույն բանն է անում կրոնական վերապրումի հետ: Հարկ է նկատել, որ հենց վերածննդի նետած սերմն այսօր լրիվ բողբոջել է: Հենց այսօրվա գործող մարդն է ամբողջապես կյանքի ասպարեզ նետվել: Կյանքի մեջ նետվածության այս հանգամանքը մեզանից յուրաքանչյուր ոք զգացել է իր սեփական մաշկի վրա: Այսօրվա գործունյա մարդը խորապես համր է` ինչպես տրապիստների ուխտին անդամակցողները: Նրա լեզուն, ըստ էության, ավելի շատ հասկացողություն է կամ համաձայնություն, լայն առումով, ընդամենը լոկ ազդանշան, մշտապես պաշտոնական, գործարար գրագրություն: Նա խոսում է առարկաներից, որքանով որ դա անթուլատրելիորեն անհրաժեշտ է, բայց նա այլևս չի խոսում առարկաների մասին: Եվ երբ նա այլևս չի տնկված իր աշխատավայրում, ապա ուրեմն նա սպորտով է զբաղված և, այդպիսով, բնության հանդեպ ընկնում է անմիջական և համր հարաբերության մեջ: Կամ նա գնում է կինո: Կամ նա ռադիոերաժշտություն է լսում: Աշխարհը երբեք այսքան բազմաքանակ պատկերներով ու երաժշտական ազդեցություններով լցված չի եղել ինչպես այսօր: ժամանակակից արժեքային համակարգում երաժշտության դերին դեռ հարկ կլինի հատուկ անդրադառնալ: Կարճª ընդհանրացնելով ասենք. այսօրվա մարդը տեսա-լսողական մարդն է, սակայն նա արմատականորեն հակաինտելեկտուալականացված է՚ :
Views: 602 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: