Friday, 2024-04-19, 6:37 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  December 2010  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » December » 23 » ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ
10:08 PM
ՀԱՎԻՏԵԱՆՍ ՀԱՎԻՏԵՆԻՑ

Մութ գիշեր է և Ակն Աստծո

անրջում է խուփ կոպի տակ,

և խավարն է ահագնացող

պատսպարում երազ և կյանք:


Զարթնել եմ ու աչք եմ ածում

ստվերներին մանվածապատ,

և նվվում է մեջսհածում

հոգեզեղումն աստվածամարտ:  

 

Կյանքն իր հունով է ընթանում,

մահն իր ճամփեն անգիր գիտի,

հանդիպում է ու բաժանվում

զույգն այդառանց հրաժեշտի:

 

Ո±վ և ինչու±, ե±րբ կամ որտե±ղ,

որոշված է ողջը նախուստ,

այնպես որ չի'ք Տիրոջ աչքից

ո'չ վրիպումո'չ իսկ փախուստ:

 

Գգվանքկտղանք ու եռուզեռ`

մահախուճապ իրարանցում,

ո±ր հտպիտն է ողջն այս բուծել

արարչության մսաղացում:

Բացվի± պիտի կոպը Աստծո

զսպօղակի մղլակի պես,

որ խմբերթն այս սևամաղձոտ

մի օր անի արևերես:


Լույսն այնուհետ պիտի խուժի±

շիթերով գիրթ ու ցիրուցան,

և ներխուժմամբ իր այդ գուժի

սկիզբը վերջի արարչության: 

 

Զի երթևեկն ինքնամատույց

երբ հասնի իր վերջնակետին,

խորշակնահար Ակն անպաճույճ

իր վախճանը գտնի պիտի:   

 

Ե±րբ կավարտվիու±ր կպարպվի

հերթափոխն այս խոտորընթաց,

վերևն Աստվածչի իմացվի          

խոկն անեղին խոր քուն մտած:

 

Հայտնի է լոկոր կոպն Աստծո

ծանրացել  է հուր-հավիտյան,

զի նրա'ն էլ չկա պրծում

բիրտ օրենքից ձգողության:


Views: 614 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: