Saturday, 2017-04-29, 4:43 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 28 » à la Մուզիլ
5:26 PM
à la Մուզիլ
Չկա մեկ այլ պնդում, որն ավելի հասկանալի հնչի, քան այն, որ հոգեպես լավագույնները պետք է մեզ - մնացյալիս` ժողովրդին – կառավարեն: Դա նույնքան պարզ է ու ակնհայտ, որքան և այն, որ գեր մարդիկ պետք է մեծագույն պատառները ճաշակեն:
Ռ.Մուզիլ, Հոգու արիստոկրատները, Ժառանգությունից, 6/1/2

Մեր ազգային խնդիրները ծագել են նրանից, որ միայն պետություն կոչվածն է գործունյա ՙօրգաններ՚ կազմավորել. փող, բանակ, եկեղեցի: Ազգս այդպիսիք գրեթե չունի: Այն, ինչ նա ունի` եռանդուժ, ինքնավերարտադրողականության բնազդ, անանձնապաշտական հավատամք, կազմավորում է պետությունը:

Մեր ազգային իդեալիզմի մի մեծաgույն մասը բաղկացած է նրա ՙմտածական հիվանդությունից՚. ամեն վատի մեջ սեփական մասնակցությունը բացառելու և անսխալականության բարդույթից: Թե ուր դա կտանի, դժվար չէ տեսնել: Երբ բարու ու չարի, ազնվության ու ստի հարցերում ամեն ինչի համար ո’չ թե առանձիններն են պատասխանատու, այլ ա’զգն իր ամբողջության մեջ, դա նույնն է, թե ճշմարտությանն հետամտես` մշտապես խոսակիցներիդ փոխելով, կամ էլ թե` ախոյանիդ մտքերը մեկնաբանելուց հրաժարվելով. հետևանքը ո’չ միայն ճշմարտացիության դույզն-ինչ պատրանքի ոչնչացումն է և մտավորական նրբազգացության իսպառ խլացումը, այլև բարոյական պատասխանատվության բոլոր կենսունակ սերմնաբջիջների այլասերումը:

Այնտեղ, ուր անհոգի, նյութապաշտ հայրենասիրությունը առաքինությունների կարգին է դասվում և սահմանադրորեն որպես ազգային սեփականություն հռչակվում, այնտեղ Տիրոջ Ձիթենյաց այգին, նորօրյա ինքնաբավ կենսատարածքը` երկիր-հայրենին, ունեզրկվում է և այլևս ոչ ոք չի ցանկանում այնտեղ զուր տեղը ջանք թափել, ասել է, թե` բանել: Դա նրանից է նաև, որ ինքնակազմակերպման` պետականաշինարարությանը մշտուղեկից ազգիս պատուհասած դժբախտությունները գրեթե միշտ Աստծուց ու հասարակապետական կարգից են մակաբերվում, բայց ո’չ երբեք Բարձրյալն ու կարգը` դժբախտություններից: Սա’ է նաև պատճառը, որ մենք այսօր մի պատահական վաճառականի վստահում ենք ազգապահպանման ու պետականակերտման մարզում հոգեմտավոր որոշումների կայացումը, որոնց խղճի մտոք ընտրությունից մտքի տիտանն անգամ կխուսանավեր:
Views: 312 | Added by: Chateau | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: