Thursday, 2024-04-25, 11:02 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  November 2010  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Main » 2010 » November » 21
ՙՄիջնադարը, որպես պլատոնական-սխոլաստիկական կառույց, աշխարհային երևույթներն ու նաև մարդկանց դիտարկում էր լոկ որպես աստվածաբանական համակարգի անդամներ: Վերածննդի դարաշրջանում, բայց նաև բողոքականության օրոք էականը կամ նշանակալին արտահայտվում է նրանում, որ վերջինս նկատելի է հենց որպես այդ այսպես կոչված միջնորդավորված աշխարհայեցության խզում, խորտակում: Վերածնունդն իբրև ժամանակակից բնագիտության ծննդյան ժամ, բնության առարկան, անտիկ ժամանակներից սկսած, առաջին անգամը լինելով, վերստին բերումկանգնեցնում է մարդու հետ անմիջական հեռահարության վրա: Բողոքականությունը ճիշտ նույն բանն է անում կրոնական վերապրումի հետ: Հարկ է նկատել, որ հենց վերածննդի նետած սերմն այսօր լրիվ բողբոջել է: Հենց այսօրվա գործող մարդն է ամբողջապես կյանքի ասպարեզ նետվել: Կյանքի մեջ նետվածության այս հանգամանքը մեզանից յուրաքանչյուր ոք զգացել է իր սեփական մաշկի վրա: Այսօրվա գործունյա մարդը խորապես համր է` ինչպես տրապիստների ուխտին անդամակցողները: Նրա լեզուն, ըստ էության, ավելի շատ հասկացողություն է կամ ... Read more »
Views: 602 | Added by: Chateau | Date: 2010-11-21 | Comments (0)

Ոմն Կարլ Բալմերի մի գրվածքի առիթով
 
Փա'ռք Տիրոջը, ժամանակի տվիչին:
Ընթերցեցի մեր հայ մտավորականության բազմաքանքար սերուցքի անինքնակամ վտարանդի ներկայացուցիչներից մեկի` Կարեն մակնավանյալ Սվասյանի հերթական թարգմանությունը և նույնի հույժ խորաթափանց վերջընթեր մեկնաբանությունը շվեյցարացի իմաստնասեր ոմն Կարլ Բալմերի ստեղծագործության մասին:
Տվյալ դեպքում ոչ Կարեն Սվասյանը և ոչ իսկ խորագրում հիշատակված Կարլ Բալմերը կապ չունեն ստորև շարադրվելիք նյութի հետ, այստեղ կարևորն այն է, որ հայոց մեջ դեռ կան մարդիկ ու անուններ, որոնք դեռ հավատում են հոգեմտավոր մշակույթի աներևույթ ներկայությանը մեր մեջ, հանգամանք, որ վաղուց անտի ոչ ևս է մեր առօրեական նիստուկացի, վարքուբարքի, խոսքուզրույցի մեջ:
Խոսքիս ծեքծեքուն ... Read more »
Views: 652 | Added by: Chateau | Date: 2010-11-21 | Comments (0)


Մարդկային ոգու առեղծվածի օրենքը
 
Ինչպես հայտնի է, մարդկային ոգին գտնվում է մշտնջենական շարժման մեջ: Ընդսմին`կարելի է տարբերակել ոգու երկու կարգի հակվածություններ, որոնք, իրենց հիմքում, մեկ-միասնություն են կազմում. պահպանողական և հեղափոխական: Առաջինը, իշխանությունը գրավելուց հետո, ջանում է ոգուն համոզել, միջոցների հարցում խտրականություն չդնելով, իր մասնակցությունը բերելու առաջադրված խնդիրների լուծմանը, ընդսմին` հասարակապետական կամ անհատական շահին ուղղված: Երկրորդը դիմում է ոգուն` ասելով. եթե դու չես ցանկանում ինձ հետ գործակցել, համենայնդեպս շնորհակալ ենք քեզանից: Եթե դու չես ուզում իմ եղբայրը լինել, ապա ուրեմն ես քո գլուխը ջարդուփշուր կանեմ: Համաշխարհային պատմության ընթացքում երկուսի օրինակներն էլ առկա են: Ոգին իրեն կախվածության մեջ է դնում քաղաքականությունից, նրա ազդեցության տակ ընկնում, նույնիսկ մասնակիցը դառնում ոչնչացման ու հիմնավերումի ցուցադրահանդեսին: ... Read more »
Views: 606 | Added by: Chateau | Date: 2010-11-21 | Comments (1)

ԱՆՄԵՂՍԱԳԻՏԱԿ, ՔԱՆԶԻ` ՄԵՂԱՊԱՐՏ

Անվարժ եմ, տեր իմ, իմաստին կյանքի,
արժե այդ մասին խոսակցենք շիտակ,
քեզ համար կյանքը գոյ է հարակից,
մեզ համար, սակայն, բարի հիշատակ:

Քեզ համար սուրբ է խորհուրդը կյանքի,
մենք սրբացնում ենք խորհուրդը մահվան,
մահը քեզ համար հատույց է անգին,
մենք կյանքն անհատույց դնում ենք գրավ:

Դու արարել ես երկինք ու երկիր,
բայց սխալվել ես մի հարցում վստահ,
այն, որ երկուսի միջև ուղեկից
կապարարներին կարգել ես հրեշտակ:

Անձրև’ կարգեիր մեր ու քո միջև,
մեր ու մեր միջև կարգեիր դու քեզ,
մե’զ ձեռնադրեիր տերուտնօրեն
աշխարհի փառքի ու անձիդ միջև:

Պարտադրեցի'ր դու մեզ ազատ կամք,
կամքն այդ պտտվեց ի շրջանս յուր,
կյանքը դարձավ կայք, ապրելը` ապրանք,
և քո ողջ ջանքը դարձավ ապարդյուն:

Գայթակղությամբ գործը պսակվեց,
մեղսակցությունը հաջ ... Read more »
Views: 590 | Added by: Chateau | Date: 2010-11-21 | Comments (0)