Friday, 2024-03-29, 1:57 AM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

ԱՇՈՏ ԱԼԵՔՍԱՆՅԱՆ
2010-11-01, 2:40 AM
ՎԻԵՆՆԱ-ԵՐԵՎԱՆ-ՏՐԱՆԶԻՏ 

Մենք ճամփա ընկանք առավոտ լույսով, 
ո'չ մութ էր շուրջը, ո'չ թանձր խավար, 
մեքենաները բեռնեցինք հույսով, 
թե մաքսատանը չեն դնի հավար:

Ես էի, Հրոն, որ սուտ չխոսեմ, 
ուղևորվեցինք Վենետիկ քաղաք, 
ընթացքի մասին լավ է չպատմեմ, 
թե չէ մին էլ ես կդառնամ ղաչաղ:

Իտալիո ճամփին` հորդառատ անձրև 
ու դիմապակու չարխը խափանվեց, 
ինչքան ուշունց կար տվինք Ֆրունզին, 
հետն էլ Իտալիո ավտոսերվիզին:

Մի կերպ տեղ հասանք, փա’ռքդ շատ Գոքո, 
որ առավոտից ճամփա էր պհում, 
գիշերվա դեմ էր` հինգ, թե վեց հոգով 
խուժեցինք Մուրադ-Ռա‎ֆ‎այելենց տուն: 

Ես էի, Հրոն ու Գոքոն նաղաշ, 
տուն էինք դառնում գիշերվա կեսին, 
մե’կ էլ` աղջիկներ, հարբած ու մատղաշ, 
դեռ աչք չթարթած` վրա տվեցին: 

Կլինեին մի քսան տարեկան, 
բայց մենք դիմացանք գայթակղության. 
մի քիչ մեր Հրոն ոտը կախ գցեց, 
բայց վերջիվերջո նամուսը հաղթեց, 
ճիշտը թե կուզեք` ուզում էի ասել. 
որ հոգնածությունն իրենը արեց:

Առավոտ կանուխ ջուրը ճողփեցինք, 
ծովը կտրեցինք նավով ՙԷմպիրեյ՚, 
հաջորդ օրն արդեն իջևանեցինք 
հունական ափին, զոր կոչի ՙՊիրեյ՚:

Հունաստանն ամբողջ տվինք ոտի տակ, 
մի քշել-քշինք ու էլ կանգ չառանք, 
ամբողջ ընթացքում` հրդեհի ճարակ, 
տարաժամ էր, երբ Տաճկաստան մտանք:

Էլ ո’չ էս, ո’չ էն` դիմացն Ստամբուլ, 
ղեկը բռնեցինք` ո'չ աջ, ո'չ ահյակ, 
ճամփին մի թեթև կորուստ ունեցանք` 
մի վրացահայ խարտյաշ պատանյակ:

Արյան ծով դառնար Ստամբուլը պիտի, 
բայց ո’չ հավես կար, ո’չ էլ ժամանակ, 
ժամ էր նամազի, թե հայի բախտից 
հու’պ տված կտրինք կամուրջն ու անցանք: 

Տեսարանն, իրոք, փառահեղ էր շատ, 
զույգ աշխարհամաս` իրարու կապված, 
ծովը Մարմարա` մետ ոտքերի տակ, 
և հուշը հայոց` երկնքից կախված:

Ճամփեն մեզ տարավ Բոլուից Սամսուն, 
Չոռում քաղաքում մենք կանգառեցինք, 
ա’ստ մենք ռաստ էկանք վերջին օսմանցուն` 
անունն էլ Օսման` Չոռումի շերի‎‎ֆ: 

Թուրքահայկական հարցերը լուծինք, 
մինչ կլվային մեր Մերսն ու Նիսոն, 
ինչքան թեյ կար մեր փորը ներմուծինք, 
զի սրտերս էին զարկում ունիսոն, 
վերջում քիչ մնաց ողջագուրվեինք` 
էլ ի'նչ քաչալ շուն, էլ ի'նչ գող փիսո:

Սամսունից Տրաբզոն ծովափն եմ հիշում, 
ուր հանդիպեցինք տրաբզոնցի Ալուն, 
արխադաշին, որ երեկ մեկել օր` 
Չարենցն էր տեսել իր վառ երազում, 
այն չարքաշ թուրքին, որ շատ էր հուզվել 
Լենին պապիկի մասին լսելով:

Վերջինս հիմա ապրում էր վարձով` 
ալմանցոց երկրում, և իր ասածով 
մեքենաների յուղը փոխեցինք, 
մենք չէինք ուզում, բայց թե զոռեցին, 
հյուրամեծարման կեղծ պատրվակով 
շուն-թուրքերն իրենց ասածն արեցին:

Թուրքական վերջին գյուղավանն էր Հոպ, 
մի պահ կանգ առանք ու քշինք Բաթում, 
Քոբուլետիում, արդեն ջրի մոտ, 
հայտնագործեցինք հայություն բազում, 
որ երևանյան տապից փախչելով 
ապաստանել էր սույն տեղամասում:

Ու է’ն եմ հիշում, որ հենց ծովափին 
Թաթա-մաթա էինք երգում ու պարում, 
վերջում վրացոց հետ պաչպչվեցինք, 
ու առավոտ վաղ` հայդե դեպի տուն:

Անցանք Քութայիս, Բորժոմ ու Գորի` 
ցնկնած տեղանքը սովետների հոր, 
Թի‎ֆ‎լիսով ճղինք ու մտանք Լոռի, 
ուր վիճակն ազգիս ծանրացավ ի նոր:

Մաքսավորների հետ Հայոց Մեծաց 
տվեցինք-առանք` բարին հիշելով, 
ոտնակը գազի դեռ չէինք սեղմած` 
Երևանն հառնեց` զույգ Մասիսներով:

Ես էի, Հրոն, մի զույգ բեռնաձի, 
ավստրիաներից բերեցինք մըր հող, 
նոր աշխատատեղ ճիշտ է` չբացինք, 
բայց թարմացրինք ավտոպարկը հո':

Թե ինչքան բենզին ու յուղ վառեցինք, 
է’ն էլ դու’ք հաշվեք` ձեր խղճի մտոք: 
Մղոնավազքը չեմ նշում հենցին, 
որ մի քիչ էլ ձեր ուղեղին տաք զոռ:
Category: My files | Added by: Chateau
Views: 751 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: