Friday, 2024-04-19, 5:29 PM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

ՀԵՐՄԱՆ ՀԵՍՍԵ
2010-11-03, 11:56 PM
1877-1962


ԱՆՑՈՂԻԿՈՒԹՅՈՒՆ

Տերևներն են մեկմեկու հետ
Կենաց ծառից իմ դեմ թափվում,
Օ~, աշխարհ` հարբած ու գունեղ,
Ինչպե~ս ես ինձ կշտացրել դու:
Ինձ արբեցրել, գերել ես դու,
Կշտացել, հոգնել եմ քեզնից,
Ինչն այսօր բուրում է, շնչում,
Վաղն առհավետ ցնդի պիտի:
Շուտով փչի պիտի քամին
Շիրմի վրա իմ մոխրագույն,
Մայրն իր քնած մանկան վրա
Պիտ խոնհարվի լուռ ու թաքուն:
Կուզեմ տեսնել հայացքը մոր,
Դեմքը տեսնել իմ լուսաստղի,
Մնացյալը կանցնի մի օր,
Կմահանա խինդով առլի:
Եվ մեզ ծնող Հավերժական
Մայրը միայն կապրի անմեռ,
Նա օդի մեջ իր նուրբ ձեռքով
Անունները կգրի մեր:
ՈՂՋ ԼԵՐ, ՏԻԿԻՆ ԱՇԽԱՐՀ

Աշխարհը փուլ եկավ մի պահ
Հայացքի դեմ մեր սիրահույզ,
Նույնիսկ մահվան հանդեպ հիմա
Չունենք մենք վախ ու տարակույս:

Պետք չէ աշխարհն արգահատել,
Նա գունագեղ` բայց և թերի,
Միշտ չեն նրա շուրջն արդարև
Պարում դյութերը երբեմնի:

Մենք կամովին պիտի զատվենք
Հմայքներից նրա անչափ,
Նա մեզ խինդ է տալիս ու վերք,
Սեր է տալիս մեծ և անափ:

Ողջ լեր, տիկին աշխարհ, կրկին
Դու պճնվիր ջահել ու կոկ,
Մենք կուշտ ենք քո թե խնդուքից
Եվ թե հառաչից քո վշտոտ:

Category: My files | Added by: Chateau
Views: 736 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: