Friday, 2024-03-29, 12:46 PM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

Ֆրանց Վերֆել
2010-11-05, 9:25 PM

ՖՐԱՆՑ ՎԵՐՖԵԼ
1890-1945

Երբ քո մահվան վերափոխումն ինձ դյութեց

Երբ քո կյանքն իմ արցունքները թոթափեց,
Ես քո միջով անսահմանն էի թախանձում,
Արդյո՞ք օրն այդ վերապրեցին հոգնաբեկ
Դառնացածներն ու ճնշվածները բազում:

Երբ քո մահվան վերափոխումն ինձ դյութեց,
Մեր շուրջն այնքան գործ կար և հողն էր եռում,
Դատարկություն էր’ անաստված’ երկրուղեշ,
Եվ դժբախտներն ապրում էին ու մեռնում:

Քանզի քեզնից թև առա, որ չճախրեմ,
Շատերն էին մինչ հեղձանքին կուլ գնում,
Հովտում’ սմքած, ամբիոնի մոտ ընկրկում:
 
Սողացողնե’րդ փողոց ու գետակում…
Չկա դույզն-ինչ համակշիռ այս կյանքում,
Ինչպե՞ս պիտի պարտքն այս ամբողջ վճարեմ:

Դեկտեմբերյան երեկոն Վիեննայում 1936

Օ~ ձմեռային առավոտյան հինգ,
Մգլած երկինքը լեառն Քալենբերգ
Կաթկթեցնում է կողավերքը մերկ
Մուգ ամպերի մեջ դեղնակարմիր:

Ցայտում է լույսը շարքերով արճիճ
Հայլիգենշտադում ու Գրինցիգում,
Այգում շտապող մարդկանց է հսկում
Թվատախտակը լուսնին մերձակից:

Հայացքս է բախվում զմռսվածներին,
Որ լուռ ձգվում են ցուրտ աղջամուղջում,
Ծանր գուժկանն է տանիքից նետում
Երեք պտղունց ձյուն պատուհաններիս:

Հաստլիկը հայելու մեջ

Ես նա չեմ, Տեր իմ, ով ծիկրակում է հայելու միջից,
Մազմզոտ կրծքով ու չսափրված մարդուկն այս հաստլիկ:
Օրն այնքան տաք էր,
Պարզ ու հստակ էր,
Զբոսնում էինք մենք դայակի հետ այգում քաղաքի:

Նավաստու հանդերձն ինձ դեռ չէր դրդում անկյանք ու անկիրք
Հայացքս գամել գերեզմանոցի զմռսված արկղին:
Այն որ հանված է,
Անշարժ կախված է’
Քրքրված, մաշված’ երկծալ ճոպանին փայտե դռնակի:

Ինչպես կարող էի անտարբեր նայել ես խոհանոցին.
Ձմեռնաբույր սուրճ ու զիլ թակոցներ ժամացույցի:
Դյութված կանգնել էի,
Ես, որ տքնել էի,
Ուժից ընկել էի եղբայրներիս հետ մերկասառույցին:

Դայակն այսօր էլ վախ գցեց սիրտս’ ելքով մահացու,
Հանձին պարտեզը հսկող պահակի այն սարսափազդու:
Ծանր պահին այդ
Լսում էի’ քնատ,
Թե ինչպես էր այդ ճիվաղը’ սուրն իր ճոճելով’ վազում:

Բարի պառավը տեսնես մինչ հիմա այդ ուր էր կորել,
Քնատ աչքերս են դեմքիս ծանրացել:
Թե նա հայտնվեր,
Լույսը ձեռքն առներ,
Այն, որ մեղմօրոր երգ էր ծոր տալիս վերևում’ այնտեղ:

Ա~խ երբ իջնում է խաղաղ երեկոն’ ոտնաձայներն են լռում պարտեզում,
Եվ պառավն անշեջ լույսը պահում է իր դողդոջ ձեռքում:
Արդ’ հաստլիկն է լոկ
Ինձ նայում անօգ,
Ու այսպես’ վախից հոգին ավանդած’ հայելին լքում:

Մենք բոլորս այս երկրում օտարներ ենք հոգեխորթ

Ոչնչացրե’ք իրարու, շոգեխարշե’ք, սրածե’ք,
Ահաբեկվե’ք կոչերով հույժ հայրենաբաղձ,
Հանուն երկրի այս ունայն զոհաբերեք կյանքը ձեր…
Ձեզ տրված չէ հոգեկից ոչ սիրուհի, ոչ ընկեր,
Երկրները ճահճուտի կվերածվեն անհապաղ,
Ձեր ոտք կոխած տեղը բյուր շատրվաններ կցայտեն:

Ուրվականներ կհառնեն քաղաքներից ձեր կերտած,
Որպես Նինվե’ կործանե’ք Աստվածներին նորաթուխ…
Ա~խ, պատերի մեջ այս գորշ կա և’ նզովք և’ անեծք…
Կանգունը փուլ է գալիս, պինդը դառնում փխրաբեկ,
Անհնար է պահել այն, ինչը տրված չէ վերուստ,
Մեզ մնում է ի վերջո ոչ այլ ինչ, քան ողբ ու լաց:

Համբերատար են անչափ դաշտերը, լեռ ու հովիտ…
Եվ զարմանում են մեր այս վերուվարից սնամեջ:
Որտեղով էլ մենք անցնենք’ ջրհեղեղ է անպատճառ:
Ով ասում է իմն է սա’ նա խաբված է չարաչար,
Պարտապան ենք բոլորի և ինքներս մեր հանդեպ,
Ճակատագիրն է մեր արդ’ հատուցումն այդ բոլորի:

Որ մենք չքվենք’ մեր մայրերն այդ հաշվով են դեռ ապրում,
Տունն էլ կանգուն է, քանզի կործանվելու է մի օր:
Լոկ մի պահ է փութանցիկ’ ջերմ հայացքը սիրառատ,
Բաբախյունն էլ մեր սրտին իբրև պարտք է հանձնված:
Մենք բոլորս այս երկրում օտարներ ենք’ հոգեխորթ,
Մեռնում ողջը, որ մեզ այս աշխարհին է կապում:

Category: My files | Added by: Chateau
Views: 874 | Downloads: 0 | Comments: 2 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: