Thursday, 2024-04-25, 9:21 PM
Welcome Guest | RSS
Categories
My Songs
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

File Catalog

Main » Files » My files

ԲԵՐԹՈԼՏ ԲՐԵԽԹ
2010-11-03, 11:15 PM

Թշվառական Բ.Բ.-ի մասին

1
Ես եմ` Բերթոլտ Բրեխթս, անտառներից սևումութ:
Քաղաքները չափչփած` մորս փորի մեջ,
աստանդականս եղուկ: Եվ անտառի շունչը ցուրտ
մինչև մահ ու գերեզման կմնա իմ մեջ:  

2
Ես ինձ իմ տանն եմ զգում քաղաքների ասֆալտին:
Է’ս գլխից հաղորդակից խորհրդին մահվան.
Ծխախոտ: Օղի: Թերթեր, ո’ղջը գրողի բաժին:
Կասկածամիտ, թուլակամ և բավարարված:

3
Մարդամոտ եմ, մարդասեր: Քանզի կրում եմ կոկիկ
ու օսլայած մի գլխարկ` ճաշակով նրանց:
Եվ ասում եմ. հոտավետ գազաններ եք դուք փոքրիկ,
ու հավելում. բայց ի~նչ փույթ, ես էլ` ձեզ նման:  

4
Միջօրեին` գործատան ճոճաթոռում թիկնեթեկ`
նստած եմ ես կանանց մեջ` լուռ ու անզգա,
անհոգ զննում եմ նրանց ու խլրտում սրտաբեկ`
հույս չդնե’ք իմ վրա, թե մի բան դուրս գա: 

5
Երեկոյան` հարկիս տակ, տղամարդիկ են խմբված,
ՙջենթլմեն՚-ով ենք շփվում մեկզմեկու հետ,
Ոտքերն հեցած սեղանիս` ՙմեզ հետ,- ասում են նրանք,-
ավելի լավ կլինի՚: Ես չեմ հարցնում. երբ:

6
Լուսադեմին` մոխրագորշ, եղևնիներն են միզում
և հավքերը մակաբույծ ծղրտում են զիլ:
Այդժամ` նստած քաղաքում, կոնծում եմ ես, լափլիզում
ըմպանակս ու հանգչում` խռովքը դեմքիս:

7
Նստած ենք մենք` մեր թեթև ցեղը` տներում տաքուկ,
ամրապինդ ու անառիկ, բնավ հուսաբեկ
(այսպես շենքերն ենք շինել Մանհեթթենի երկարուկ
ու հաղորդիչ կայաններ` Ատլանտյանով մեկ):

8
Քաղաքներից կմնան քամիներն ամենակուլ …
Տունն ուտողով է կանգուն` ինքնաբավ և գոհ:
Եվ մենք գիտենք, որ ավաղ, անցողիկ ենք այս կյանքում,
որ չի’ մնա ոչ մի բան մեզանից հետո:

9
Լիահույս եմ ու վստահ` երկրաշարժը երբ պայթի,
չե’մ լքի իմ Վիրջինիան` թող որ ավերված:
Ես եմ` Բերթոլտ Բրեխթս, քաղաքների ասֆալտին`
սև անտառից` փորի մեջ մորս անթեղված:

Category: My files | Added by: Chateau
Views: 764 | Downloads: 0 | Rating: 0.0/0
Total comments: 0
Name *:
Email *:
Code *: