Thursday, 2024-03-28, 3:44 PM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2024  »
SuMoTuWeThFrSa
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
31
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

...յանուն հօր, որդւոյ և հոգւոյն սրբոյ


Գիտե՞ք, շատ հեշտ է ապրել մարդու պես,    

անձնատուր լինել բախտախաղերին,            

երևակայել թե մեկն էլ դու ես

հաց ու ջերմություն մուրացողներից :

 

Ավելի հեշտ է ոչ մի բան չանել,

սակայն պահանջներ ունենալ կյանքից,

շատ-շատերի պես գլխովին թաղվել

սոցցանցերի մեջ ժամանակակից :

 

Հեշտից էլ հեշտ է խոսքի արանքում,

եթե չես ուզում զուր տեղը բանել,

կլորիկ հաշիվ պահելը բանկում, 

ու ապառիկով աշխարհը շահել :

 

Իսկ ամենահեշտ բանը այս կյանքում,

Աստծո հետ կապը խզելուց հետո,

ապաշխարելն է բոլորից թաքուն`  

յանուն հօր, որդւոյ եւ հոգւոյն սրբոյ:


Հանուն մի կտոր հացի...

 

Կյանքն ապրվում է ամեն աստծո օր,

երկուշաբթիից մինչև կիրակի,

քնի մեջ անգամ` խոր ու մեղսավոր,

նաև տոներին` Պահոց ու Զատկի :

 

Ապրվում է միշտ` խանդով վարակիչ,        

հանգամանքներում հույժ արտասովոր,

չորս պատերի մեջ ճաղավանդակի,       

ուր մարմիններն են տնքում թախծօրոր :

 

Դարձել ես գերին քո ազատ կամքի,

ինքդ քո ձեռքով քեզ բանտ ես դրել,     

և որպեսզի քո ուժը ցամաքի  

հոգս ու կարիքն էլ քեզ տեր ես ընտրել:   

 

Ա’րդ, հրաժարվի’ր հասույթից տիրոջ,

Մեծն Ոչնչինին դարձիր փայատեր,

աշխարհից հեռու սլացիր, ուր ոչ

պարտապան կա և ոչ էլ պարտատեր :

 

Տալ-առնել չկա, առերեսում` չիք,

մենակ ես համայն տիեզերքի հետ,

քնում-զարթնում ես գոհ ու երջանիկ,

դեպի քեզ տանող չկա արահետ : 

 

Թեթև ես` ինչպես մեղքը նախաստեղծ,

անկշռելության տիրույթում հածող,

որ պատվիրված էր թեև նախապես,

բայց ոչ տուժող կա և ոչ էլ հայցվոր :

 

Քո մեջ է ողջը` դու քեզ հենման կետ,

օդում գլխիվայր կախանված  չղջիկ,

և էլ չի զորի ոչ մի Արքիմեդ

հեղաշրջվածքը կրկին ետ շրջի :   

 

Կյանքից փախուստը կփրկի միայն,

ամեն աստծո օր, քնած թե արթուն,

նաև տոներին պարզ կամ տաղավար`                                          

Խաչելությունից մինչև Հարություն :