Tuesday, 2024-04-16, 6:28 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  April 2024  »
SuMoTuWeThFrSa
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 19
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԹԱՐԳՄԱՆՈՒԹՅՈՒՆՆԵՐ

 
Հերմանն Հեսսե

ՀեսսեԿար-չկար մի մեծ, գեղեցիկ, սակայն ոչ հարուստ մի երկիր, որտեղ մի քաջարի ժողովուրդ էր ապրում, համեստ, բայց կորովի, և գոհ էր իր ճակատագրից: Հարստությունն ու բարեկեցիկ կյանքը, նրբագեղությունն ու շքեղաշուքությունը նույնպես տեղ չունեին այնտեղ, և ավելի հարուստ հարևան երկրները երբեմն-երբեմն ոչ առանց հեգնանքի կամ հեգնախառն կարեկցանքով էին նայում այդ մեծ երկրի համեստագույն ժողովրդին: Որոշ բաներ, սակայն, որ դրամով չես կարող ձեռք բերել և որոնք, այնուհանդերձ, գնահատվում էին մարդկանց կողմից, լավագույնս բարգավաճում էին այլ առումներով ոչ հանրաճանաչ այդ ժողովրդի մեջ: Եվ այնպես լավ էին բարգավաճում, որ ժամանակի ընթացքում այդ աղքատիկ երկիրը, չնայած իր նվազ հզորությանը, դարձավ մեծահռչակ ու գնահատված: Այնտեղ ծաղկում էին ապրում այնպիսի երևույթներ, ինչպես երաժշտությունը, ստեղծագործ միտքն ու բանական իմաստությունը, և ինչպես որ մեծամեծ իմաստունից, քարոզչից կամ բանաստեղծից չէին պահանջում, որ նա հարուստ, նրբագեղ, հասարակավար կամ շփվող լիներ, և նրան, այնուհանդերձ, ըստ հարգի ու պատշաճի պատիվներին արժանացնում, այդպես էլ հզորագույն ժողովուրդներն էին վարվում այդ զարմանահրաշ, բայց ընչազուրկ ժողովրդի հետ: Նրանք ուսերն էին թոթվում այդ ժողովրդի թշվառության և աշխարհիս երեսին նրա ինչ-որ տեղ ծանրաշարժ ու տարաբախտ կենցաղավարության առնչությամբ, բայց և առանձնահատուկ բավականությամբ ու առանց նախանձի դույզն-ինչ նշույլի էին խոսում նրա մտածողների, բանաստեղծների ու երաժիշտների մասին: Աստիճանաբար այնպես պատահեց, որ ստեղծագործ մտքի այդ երկիրը խրվեց աղքատության ճիրանների մեջ` հաճախ հարևանների ճնշումներին ենթարկելով, սակայն նույն այդ հարևաններին և ողջ աշխարհին ամենայն առատաձեռնությամբ, մեղմածոր մի խաղաղավետությամբ իր ջերմության ու իմաստնության արգասաբեր շիթն էր մշտնջենապես զեղում:
 
 
Նոստրադամուս
 
Նոստրադամուս
Հազար ինը հարյուր իննսուն ինը թվականի յոթերորդ ամսին (2001 սեպտեմբեր)

Մի զարհուրելի առաջնորդ օդային ուղիներով կգա 

Հիշողության մեջ վերականգնելու Անգումուայի (Արմագգեդդոն) մեծ նվաճողին:

Ավելի վաղ և հետագայում Մարսը (պատերազմը) հաջողությամբ կիշխի:

                                                                                                      Հարյուրյակ X, 72
 


Բորիս Վիան
 
Վիան Օրերի փրփուրըՆա ով ինքնիշխան թագավորում է երկինքներում
Նա պահում է ողջ աշխարհն իր ձեռքերում
Ծովն ու հողը, մոլախոտն ու հասկերը ոսկեհուռ
Եղեգներ են դրանք նրա ձեռքերում

Նա պահում է նորածին մանկանը իր ձեռքերում
Նա պահում է նորաբաց արշալույսն իր ձեռքերում
Նա պահում է չարն ու բարին, պահում է իր ձեռքերում
Թռչուններ են դրանք նրա ձեռքերում

Նա պահում է և հորը քո, քո եղբորն իր ձեռքերում
Նա պահում է ձարխոտերն ու վարդերն իր ձեռքերում
Նա պահում է հավամրգին, մեղուներն իր ձեռքերում
Իլիկներ են դրանք նրա ձեռքերում

Նա պահում է փոթորիկներն ու քամին իր ձեռքերում
Նա պահում է մոլեգնությունն ու կտղանքն իր ձեռքերում
Նա պահում է իմաստունին, անգետին իր ձեռքերում
Գառնուկներ են դրանք նրա ձեռքերում

Նա ով ինքնիշխան թագավորում է երկինքներում
Նա պահում է ողջ տիեզերքն իր ձեռքերում
Մենք որ ապրում ենք այստեղ` մենք էլ ենք իր ձեռքերում
Փոշեհատիկ ենք մենք նրա ձեռքերում


 
Ռայներ Մարիա Ռիլկե

Ռիլկե
Լռություն: Ով լռում է ի սրտե,
նա հենց խոսքի արմատներին է դիպչում:
Այդժամ ամեն նորելուկ վանկ ու հնչյուն
հաղթանակ է տոնում հանդեպ
այն ամենի, ինչ լուռքի մեջ չի լռում,
ծաղրելի չարի հանդեպ,
և երբ ցնդում ու լուծվում է նա անհետ,
բա'ռն է նրան ցույց տրվում:
 
Շտեֆան Գեորգե
 
Գեորգե
Ծավալի'ր լուռքի մեջ հոգին
Ամպերի մեջ մաքրամաքուր 
Տու'ր նրան գիշերվան զարհուր 
Որ զտվի ու զորեղանա 
Ազատվես դիմակից որ դու 
Դու խուլ չես այլևս ու մունջ 
Երբ Աստված շարժվում է քո մեջ 
Երբ սերն է քո մեջ շշնջում
 
Հերմանն Հեսսե

Hesse 2 girq
Իմ պատմությունը անելու համար ես պետք է շատ հեռվից սկսեմ: Հարկ կլիներ, եթե ինձ հնարավորություն ընձեռվեր, շատ ավելի հեռուն ետ գնալ, մինչև իմ մանկության ամենաառաջին տարիները, և դեռ նրանցից էլ դենը` ետ դեպի իմ ծննդյան հեռաստանը: Բանաստեղծները, երբ նրանք վեպեր են գրում, աշխատում են այնպես անել, որ ասես իրենք Աստված լինեն և ի զորու` որևիցե մարդու պատմությունը ամբողջության մեջ մի հայացքով ընդգրկել ու ըմբռնել, և բանն այնպես ներկայացնել, որպես թե Աստված ինքը այն պատմելիս լիներ, առանց դույզն-ինչ շղարշաքողի, ամեն ինչում իմաստահեղց ու ըստ էության: Այդ ես չեմ կարող, այն նվազագույնը, ինչը որ բանաստեղծներն են կարողանում: Իմ պատմությունը, սակայն, ինձ համար շատ ավելի կարևոր է, քան որևիցե բանաստեղծի համար իրենը, որովհետև այն իմ սեփականն է և պատմությունն է կոնկրետ մարդու` ոչ մտացածին մեկի, հնարավոր, կատարյալ կամ որևիցե այլ կերպ գոյություն չունեցողի, այլ մի իրական, իր եզակիության մեջ միանգամյա, կենդանի մարդու: Ի՞նչ է դա, իսկապես ապրող մարդը, այսօր այդ մասին, արդարև, ավելի քիչ գիտեն, քան երբևիցե, ուստի և նույնիսկ բոլոր մարդկանց, որոնցից յուրաքանչյուրը բնության մի-մի մեծարժեք, եզակի, միանգամյա փորձն է, հատկացնում են մեռածների բազմությանը: Չլինեինք մենք ավելին, քան միանգամյա, եզակի մարդիկ, կարելի կլիներ մեզանից ամեն մեկին իսկապես որ մի հրացանազարկով զգետնել, աշխարհիս երեսից իսպառսպուռ վերացնել, ջնջել, այդժամ այլևս իմաստ էլ չէր ունենա պատմություններ պատմելը: Յուրաքանչյուր ոք, սակայն, ոչ միայն հենց ինքն է, որ կա, նա նաև եզակի է, միանգամյա, կատարելապես յուրահատուկ, ամեն առանձին դեպքում անկրկնելի ու նշանակալի մի կետ, ուր աշխարհի երևույթներն են խաչվում, այսպես միայն մեկ անգամ և այլևս երբեք չեն կրկնվում: Այդ պատճառով էլ յուրաքանչյուր մարդու պատմությունը կարևոր է, հավերժական, աստվածային, դրա համար էլ ամեն ոք, քանի դեռ նա ապրում է մի ինչ-որ տեղ և կատարում բնության կամքը, հրաշալի է և արժանի ամենայն ուշադրության: Յուրաքանչյուրի մեջ հոգին կերպարանք է ստանում, յուրաքանչյուրի մեջ տառապում է արարչագործված էակը, յուրաքանչյուրի մեջ մի-մի Փրկիչ է խաչված:
Քչերը գիտեն այսօր, թե ի՞նչ է մարդը: Շատերն են դա զգում և այդ պատճառով էլ մահանում են շատ թեթև, ինչպես որ ես եմ մահանալու, երբ այս իմ պատմությունը գրած-վերջացրած լինեմ: Ես ինձ չեմ կարող իմաստուն կամ գիտուն մարդ համարել: Ես որոնող մեկն էի և դեռ շարունակում եմ այդպիսին մնալ, սակայն ես այլևս աստղերի մեջ ու գրքերում չեմ որոնում, ես սկսում եմ ուսմունքներ լսել, որոնք պղտորում են արյունս իմ մեջ: Իմ պատմությունը հաճելի չէ, այն քաղցրահունչ չէ ու ներդաշնակ, ինչպես մտացածին պատմությունները, նրանից անմտության ու խռովքի բույր է փչում, խելագարության ու երազի, ինչպես որ կյանքն է բոլոր այն մարդկանց, ովքեր այլևս չեն ուզում իրենք իրենց խաբել:
Յուրաքանչյուր մարդու կյանքը մի ճանապարհ է` ինքն իրեն ուղղված, ճանապարհի մի փորձ, մի թելի մատնանշում: Ոչ ոք երբեք էլ հենց միայն ինքը չի եղել, յուրաքանչյուրը, սակայն, ձգտում է այդպիսին դառնալ` անզգա ու բութ կամ լուսավոր մեկը, յուրաքանչյուր ոք, ով ինչպես կարող է: Յուրաքանչյուրը իր մեջ կրում և մինչև օրերի վախճանը իր հետ տանում է նախածին, վաղնջական անդրաշխարհից ժառանգած իր ծննդյան մնացորդները, լորձունքախորխն ու ձվակճեպը: Ոմանք երբեք մարդ չեն դառնում, մնում են գորտ, մնում են մողես, մնում են մրջյուն: Ոմանք էլ` վերևում մարդ են իսկ ներքևում` ձուկ: Սակայն յուրաքանչյուրը բնության մի-մի նետվածքն է` մարդուս նախապատկերին նմանակող: Մեր բոլորիս ծնունդները ընդհանուր են` մայրերը, մենք բոլորս ծագում ենք միևնույն անդնդախոր երախից, սակայն յուրաքանչյուրս, խորխորատներից սերած փորձն ու նետվածքը, ձգտում է դեպի իր սեփական նպատակները: Մենք կարող ենք իրար հասկանալ, սակայն մեկնել, ցուցանել յուրաքանչյուրս կարող ենք միայն ինքներս մեզ:
 
ԵՐԵՎԱՆԻ ԿԱՄԵՐԱՅԻՆ ԹԱՏՐՈՆ
 
Ronzoni610 ԲԵԴՖՈՐԴ ԴՐԱՅՎ. ԵՍ ԱՄԵՐԻԿԱՑԻ ԵՄ
Ըստ Միխայելա Ռոնցոնիի պիեսի
Թարգմանիչ՝ Աշոտ Ալեքսանյան
Բամադրող ռեժիսոր՝ Արա Երնջակյան
Պրեմիերան կայացել է 12.04.2004թ., ք. Երևանում՝
Հայաստանում Ավստրիայի մշակութային օրերի շրջանակում:

Ներկայացումը հայտնի գրող և հումանիստ Ֆրանց Վերֆելի կյանքի մի միջադեպի մասին է.
նրա անարդյունք փորձը՝ չկորցնելու իրեն այս դաժան և ռացիոնալ կյանքում,
կրոնի դերի մասին է` մարդու և մի ամբողջ ժողովրդի ճակատագրում:

 
 
Միխայելա Ռոնցոնի
 
Ronzoni1
Կյանքը հանդուրժել…
Կյանքը մերժել…
Կյանքը հաղթահարել…

...քանի որ հրեականությունը ժամանակին ամենադաժան հալածանքների է ենթարկվել, ես այժմ չեմ կամենում ինձ հալածյալների երամից դուրս թողնել: Սակայն ես խոստովանում եմ, որ Հիտլերի երևույթը իմ դավանափոխությունը վիժեցնելով ի դերև հանեց: Պետք է ասել, որ մի կետում րաբբինական իրավունքն ու նացիոնալ սոցիալիստական օրենսդրությունը զարմանալիորեն նույնական են, հրեան մնում է հրեա: Դրանով իսկ ավելի քան անիմաստ է թվում երամից դուրս գալը:
Նա կամ նորից հրեությանն է վերադառնում, որպեսզի դուրս չմնա հալածյալների երամից, կամ նա հավատափոխվում է` քրիստոնեությունն ընդունելով: Եթե նա վերստին հրեա է դառնում, դա շատ լավ է... Հավատափոխվում, դառնում է քրիստոնյա, ապա երկու հնարավորություններ կան: Վերը հիշատակված Վերֆելը կամ րաբբինական օրենքով մնում է հրեա կամ որպես մկրտված հրեա նա դիտվում է որպես ոչ ամենևին ուրախալի ու աներես մի երևույթ: Եթե նա հրեա է մնում, դա շատ լավ է... Եթե նա որպես մկրտված հրեա` դիտվում է որպես ոչ ամենևին ուրախալի ու պնդերես մի երևույթ, ապա դրա համար կան երկու հնարավորություններ: Կամ նացիստները հավատում են, որ հիշատակված Վերֆելը մկրտության միջոցով փրկվել է կամ էլ նրանք կարծում են, որ նա եբրայական ցեղին է պատկանում: Եթե նրանք կարծում են, որ նա մկրտության միջոցով փրկվել է, դա շատ լավ է... Եթե կարծում են, որ նա եբրայական ցեղին է պատկանում, ապա կան երկու հնարավորություններ: Նրանք կամ սրախողխող են անում հրեական ոգին հիշատակված Վերֆելի մեջ կամ էլ..