Monday, 2017-06-26, 3:07 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  June 2017  »
SuMoTuWeThFrSa
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

Հայ-փռյուգական կանխավարկածը

Ընդհանրապես հին հունական պատմագրության մեջ ակնհայտ իրողություն է փռյուգացիների, մասնավորապես փռյուգացի մյուսացիների կամ մուշկերի և հայերի նույնականացման միտումը:

Ծագումով փոքրասիական Հալիկառնասից Հերոդոտոսը, այս կարիացի հույնը, օրինակ, բացահայտ ասում է, որ հայերը փռյուգացի գաղութաբնակներ են, կամ առնվազն գրեթե նոյն լեզվով են խոսում. Αρμενιοι … Φρυγων ποικοι.  Αρμενιοι το γένος εκ Φρυγίας και τη φωνή πολλά φρυγιζουσιν. Ուրիշ-ուրիշ հոյն ժամանակագիրներ էլ գրեթե նոյնն են պնդում, զորօրինակ հներից Դիոնիսոս Պերիեգետեսը (in Διονύσιος Περιηγητής բանատող 694), ում աշխարհագրական երկի առնչությամբ իրենց մեկնաբանություններում Եւստաթոս Թեսսալոնացին ու Եվդոքսոսը նաև հավաստում են, թե տեղի է ունեցել փռյուգացիների զանգվածային ներխուժում ի Հայս: Ուրիշներն էլ կլինեն այս կամ նմանօրինակ տեսակետներ պաշտպանող, որոնց երկերը, աւա՜ղ, մեր ձեռքը չեն հասել:

Կան, որ հավաստում են, թե հայերը պելասգներից ու լելեգներից ենք սերում, բրիգներից ենք ծագել՝ փռյուգացիների նախնիներից, կամ էլ մյուսացիների ժառանգներն են՝ մուշկեր, կամ պարսկա-պարթեւական ցեղ են: Ընդսմին, այս մասին արդեն իսկ վկայել է մեկ ուրիշ հոյն, Քսենոփոնեսը, ի լուր աշխարհի տարփողելով, թէ հայերը, ո՛չ ավել, ո՛չ պակաս, պարսկական ցեղ են ու լեզուն էլ պարսկերեն խոսվածք է:

Կան նաև, որ ասում են, թե հայ ազգը բնիկ չէ իր լեռնաշխարհում, և հայերի ազգի  ծագումնաբանությունը Հելլեսպոնտոսից /Ելից ծովից/ ավելի հիւսիս ընկած կողմերից են բերում: Բայց ինչպե՞ս է, որ այս մասին ո՛չ մենք, ո՛չ նույն այդ հոյները չեն հիշում, այլապես այդժամ հարկ կլիներ ենթադրել, որ մենք հոյների հետ միասնական, համատեղ անցեալ ենք ունեցել: Բայց մի՞թե այդ ուշագրավ եղելությունը վրիպած կլիներ հունաց ու հայոց պատմական հիշողության ծալքերից: Մե՛նք էլ, իրե՛նք էլ հիշում ենք դեռևս նախապատմական ժամանակների մեր հնագույն աստվածներին և մեր ժողովուրդների մեջ պատմուվող բանավոր զրույցներում հեռավոր անցյալի մասին բազում հիշատակություններ կան հարամփոփ: Մեր լեզուներն էլ իրար շատ են մերձակից, ավելի, քան որևե մեկ այլ կենդանի լեզվի: 

Բայց եթե հայերը հանդերձավորեալ էին փռյուգացիների հանգույն (ρμένιοι δ κατά περ Φρύγες σεσάχατο), լինելով փռյուգացի վերաբնակներ (όντες Φρυγν ποικοι), ավելին՝ հայերը ծնունդով Փռյուգիայից լինելով (ρμένιοι το γένος εκ Φρυγίας), եւ շատ փռյուգերեն բառեր էին գործածում (και τη φωνή πολλά φρυγιζουσιν), ուրեմն ինչպէ՞ս կարող են պարսկախոս դառնալ Հերոդոտոսից մինչև „oտարաբան" մականվանեալ Քսենոփոնեսն ընկած այդքան կարճ ժամանակամիջոցին, որ երևի թէ մի հիսուն տարի էլ չի անում: Ցնդաբանություն է, դանդաչանք, կասեր լուսահոգի Եզնիկ Կողբացին:

Արդեն այս երկու հունարեն արտահայտությունները մեր ժողովուրդների վաղնջենական մերձակցության մասին են խոսումՀ Յունարեն ποικοι, ասել է թէ՝ տնանկ, πο οκος, որ փոքրասիական հոնիական բարբառով և Հոմերոսի դյուցազնավեպերում հարկ է թե ϝοκος հնչումն ունեցած լինի, որ կնշանակի ի գեղջէ տարակայացեալ: Գեւղը կամ գիւղը հին հայոց մէջ անպայման բուրգ հնչումը պետք է ունեցած լիներ, մանավանդ որ հոյն բառը ևս հնում այս երկրորդ իմաստն էլ է պարունակել, նաև բրգաձև գերեզմանատեղի նշանակությամբ, ինչպես որ նաև ուրարտերենում է:

Հերոդոտոսի երկրորդ նախադասության մեջ հունարենի ու հայերենի բառագանձը, զարմանալիորեն, ավելի քան նույնական է. վաղնջական հայերենում վերոհիշեալ միտքը պետք է մոտավորապէս այս կերպ հնչեր. Հայք ըստ ծննդոց [իցեն] ի Փռիւգիայ եւ զբանս հոլովս փռիւգաբանիցեն: Ընդսմին՝ հունահայերեն γένος-ծին, φωνή-բան, πολλά-հոլով զուգաձևերը միանգամայն նմանահունչ են ու համիմաստ իրենց փռյուգերեն զուգադրություններին՝ cin [ծին], kan [կան-չ], balaios [յոլով]: Իլիոնի վիպասաց Հոմերոսի էպոս բառն էլ (յունարէն՝ πος, επείν) նոյնական է մեր վէպ, վիպել արմատին, որ այլ կերպ թուել, թովել կոչի, զոր փռիւգերէն ևս tov [թով]  հորջորջի:

Այն, որ հոյները մեզ արմեն կամ օրմեն են հորջորջում, խնդիր չէ, մենք ևս նրանց իրենց իսկ ինքնանվանմամբ հելլեն չենք անվանում, այլ հույն, որ է՝ փոքրասիական Հոնիայի բնակիչներ: Մեր հյուսիսային հարևան Վիրքի ու աբազգների բնիկները մեզ սոմեխ են կոչում, երկիրն էլ՝ Սոմխեթի, օսեթները՝ շոմեր, ասել է, թէ շումերներ, Կորճայքի բնակչությունն էլ՝ ֆլա, որ կապ ունի փղշտացիների՝ Պաղեստինի անվանադիր և Ք.ա. 12-րդ դարում այնտեղ հաստատված ժողովրդի հետ: Ասորիք մեր երկիրը Ուրարտու էին անվանում, բաբելոնացիք՝ Ուրաշտու, ա՛յն, որ Սուրբ Գրոց մէջ Արարատի թագավորություն է սեպված: Քսենոփոնեսի χαλδαιοι ասածն էլ, ըստ ամենայնի, դարձյալ մեզ՝ հայերիս է վերաբերում, ո՛չ թէ բանդագուշակ քաղդեացվոց, այլ մեզ՝ խալդի-հալդի-հաթթի-խեթ-հայերիս: Կան որ մեզ ալարոդներ են կոչել, ուրումներ, օրմենիոններ կամ արիմներ: Այս վերջին զույգը նաև Հոմերոսի Իլիական-Եղիականում է տեղ գտել (Երգ Բ, տող 734 եւ 783), որպէս Կապադովկիայի՝ Գամիրք աշխարհի կենտրոնում վեր խոյացող Արգեոս լեռան շրջակայքի բնակիչներ: