ԳՈԹՖՐԻԴ ԲԵՆՆ
ԳՈԹՖՐԻԴ ԲԵՆՆ
Բանաստեղծություն
Եվ ի՞նչ է,
ի՞նչ է այս ողջ տաժանքը՝
կես-պատկեր,
կես-բառ, կիսահաշվարկ,
որտեղի՞ց քո
մեջ այսչափ կտղանքը,
արդյոք հույզերի՞ց
համր ու խաղաղ:
Ողջը առ քեզ
է հորդում չգոյից՝
խառնափնթոր
ու հատիկ-հատիկ,
դու մերթ կրակ
ես փրցնում, մերթ մոխիր,
ու ցփնում,
մարում մեկիկ-մեկիկ:
Գիտե՛ս, չե՛ս
կարող ամբողջն ըմբռնել,
մեկ-մեկ սահմաններ
դիր՝ կանաչ պարիսպ,
կմնաս հանգիստ
ու խաղաղավետ,
բայց և նզովված՝
կասկածամիտ:
Այսպես զօր-գիշեր
նույն գործին ես դու,
կիրակի օրն
էլ չունես հանգիստ,
արծն ես շաղ
տալիս ժխորի մեջ ձույլ
ու լքում ես
այն՝ հանուն կյանքի: