Armenian Pataphysics - ԱՐԻՍՏՈՏԵԼԱԶԵՐԾՎԵ'Ք
Tuesday, 2017-03-28, 1:22 AM
Welcome Guest | RSS
My Songs
ՕՐԱՑՈՒՅՑ
«  March 2017  »
SuMoTuWeThFrSa
   1234
567891011
12131415161718
19202122232425
262728293031
ՈՐՈՆՈՒՄ
Poll- ՔՎԵԱՏՈՒՓ
Rate my site
Total of answers: 18
Statistics

Total online: 1
Guests: 1
Users: 0
Site friends

Armenian Pataphysics: ՀԱՅԿԱԿԱՆՔ

ԱՐԻՍՏՈՏԵԼԱԶԵՐԾՎԵ'Ք

Սևագլուխ
 
ԲՈՐԻՍ ՎԻԱՆ
 
 
Տ Ր Ա Կ Տ Ա Տ
 
ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ՊԱՐՏՔԻ ԳԻՏԱԿՑՈՒԹՅԱՆ ՄԱՍԻՆ
 
 
 
 
ԳՈՅՈՒԹՅՈՒՆ ՉՈՒՆԵՑՈՂ ՉԿԱ
 
Երջանիկ ժողովուրդները նրանք են, որոնք պատմություն չունեն: Հավանաբար պատմություն կոչվածը դժբախտ ժողովուրդնորի մենաշնորհն է: Կնշանակի երջանիկ ժողովուրդներ էլ կան երկրիս երեսին: Նրանք, ովքեր իրենց առաջ նպատակ են դրել ամեն գնով խցկվել պատմության մեջ և վերափոխել այն, դրանով իսկ` ձգտելով նրա մեջ ներքաշվել, ինքնակամ դժբախտությանն են տրվում: Պատմության մեջ մտնելու ցանկությունը զտագույն մազոխիզմ է` ինքնախոշտանգում:
 
ԱՐԻՍՏՈՏԵԼԱԶԵՐԾՎԵ'Ք
 
Կով
Ես երբեք ինձ համար դույզն-ինչ ՙհայտնություն՚ անելու փորձությունը չեմ ունեցել, և երբեք ամբողջ գիշեր իմ սենյակում հպարտորեն հետևառաջ քայլելու երջանկությունը չեմ ունեցել փիլիսոփաներին ընթերցելիս, որպեսզի բռունցքով հարվածեի փորիս ու բացականչեի. ահա`, ահա` միակ ճշմարտությունը: Ես երբեք չեմ սկսել գործել` հետագայում ինձ ժխտելու համար. և չեմ հավատում, որ մի մարդ, որը շտապում է սխալ գործել` հետագայում այն հրապարակայնորեն խոստովանելու համար, լինի արժանի համընդհանուր հիացմունքի, ես հատկապես ցավալի եմ համարում այդպիսիք գործած լինելը:
 
ԿՈՐՉԻ' ԱՇԽԱՏԱՆՔԸ` ԼՔԵ'Լ ԳՈՐԾԱՐԱՆՆԵՐԸ
 
Աշխատանքը` մարդուս բռնադատող այդ կապանքը, պետք է ոչնչացվի, դուրս մղվի հասարակական գիտակցությունից: Այն գաղափարը, որ յուրաքանչյուրին տրվում է ըստ իր կատարած աշխատանքի, ժողովուրդների հաշիշն է: Պատերազմը աշխատանքի ամենազտարյուն, կատարելագործված, ստորացուցիչ ու ամոթալի ձևն է, քանի որ այն աշխատում է նորանոր աշխատանքների կյանքի կոչման օգտին:
 
ԵՐՋԱՆԿՈՒԹՅԱՆ ’ՊԱՏԱՄԵԽԱՆԻԿԱՆ
 
Վիանը գտնում էր, որ աշխարհիս երեսին երկու ճշմարիտ, ինքնահեղվող, նախասկզբնական հասկացություններ գոյություն ունեն, մեկը ԲԱՆՆ է` ՙլոգոսը՚, որի մասին Հերակլիտն ասում էր` ՙԲնությունը սիրում է թաքնվել՚: Մարդկային իմացության ճշմարտացիության ու ընդհանրականության հիմքը ՙլոգոսն՚ է, այսինքն` տիեզերակարգի միասնությունը, 
կովիկ
համընդհանրությունը և անխախտելիությունը: Այս մասին Սուրբ Գիրքն էլ է վկայում. ՙԻ սկզբանէ էր Բանը՚, իսկ պատաֆիզիկ Վիանը ձգտում էր ՙԲանը մարմին դարձնել՚, այս խնդիրը նա հատկապես հաջողությամբ իրականացրել է ՙՕրերի փրփուրը՚ վեպում: Մյուս նախահիմքը ՍԵՐՆ է, որի մասին պաշտպանողական ու խրախուսական շեշտով Վիանը խոսում է ՙՕրերի փրփուրը՚ վեպի իր գրած նախաբանում և որը համահունչ է էլեաթների դպրոցի հիմնադիր Պարմենիդեսի մի ձևակերպմանը. ՙԱշխարհի կենտրոնում գտնվում է կարավարիչ աստվածուհին (կամ Ճշմարտությունն ու Անհրաժեշտությունը): Նախքան մյուս աստվածներին և արտահեղման եղանակով իր շուրջբոլորը լցնող աշխարհն ստեղծելը, նա ստեղծել է Էրոսին` մարդկանց մեջ միավորվելու ձգտումն առաջացնող աստծուն՚: Այս իմաստով Բորիսի համար մեծագույն ճշմարտությունը ԵՐՋԱՆԿՈՒԹՅՈՒՆՆ էր: Նա երբեք չէր տատանվում այս բառը գործածելուց: Նա այն արտաբերում էր ո'չ ծիծաղաշարժ կեցվածք ընդունելով, ո'չ էլ չափազանցությունների գիրկն ընկնելով: Վիանի միակ թշնամիները երջանկության դեմ մեղանչած անձինք էին ու նաև հասարակական երրորդությունը` փող, բանակ, եկեղեցի: